Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան 

Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը

Հասարակություն

Մարտի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հարությունը։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից ու վերադարձ դեպի Տերը։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Քրիստոս հաղթում է չարին ու մահվան: Մահը, լինելով երկրավոր կյանքի վախճանը, դառնում է երկնավոր կյանքի սկիզբը: Մարդկությունը ստանում է մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: 

 Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է: Ըստ Ավետարանի՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից ու մահից հետո Նրա մարմինն իջեցրին խաչից ու դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, երբ զինվորները հսկում էին գերեզմանը, Քրիստոս հարություն առավ: Յուղաբեր կանայք գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Նրա մարմինն ու տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, գերեզմանը` դատարկ: Նրանց երևացին երկու հրեշտակ ու ասացին. 

 «Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։ 6 Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

 Լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Տերը երևաց նրանց: 

Քրիստոս շատ սիրեց մարդկանց ու Իր կյանքը տվեց մեր փրկության համար։ Մենք ևս պետք է մասնակիցը լինենք Նրա հաղթանակին՝ հավատով զինված ապավինենք Աստծուն, մաքրվենք Նրա շնորհներով, լույսով ու սիրով: Լինենք այն պատգամների կրողը, որ փոխանցում են մեր հայրապետները: Յուրաքանչյուրս վերանորոգենք այն ուխտը, որ կապել են մեր հայրերը։ 

Քրիստոնյաներս՝ Քրիստոսի հաղթական բանակի անդամներ

 Սուրբ Հարությունը ուժ է տալիս ապրելու՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․

 «Քրիստոնեությունը հաղթանակի կրոն է, քրիստոնյաներս՝ Քրիստոսի հաղթական բանակի անդամներ: Քրիստոնեական ողջ վարդապետությունը և ծիսակարգը հիմնված է Քրիստոսի Հարության իրականության վրա: Առանց Հարության, չկա ուղղափառ դավանանք»։ 

Հոգևորականի խոսքով՝ մեր կյանքն իմաստավորված պետք է լինի Սուրբ Հարությամբ: 

«Հարությունը մեզ ուժ է տալիս, հույս է տալիս: Քրիստոնյաներս անխախտ հավատում ենք, որ ինչպես Քրիստոս 3-րդ օրը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն ենք առնելու՝ ապրելու Տիրոջ ներկայության մեջ: Մեր Տերը եթե հաղթանակ է տարել, մենք նույնպես հաղթանակ կտանենք»: 

 Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի պատգամն է՝ ապրել Հարության հավատքով, տոգորված լինել Հարության հույսով, միշտ հավատալ կենդանի Հարությանը, այսինքն՝ մեր Փրկչին և Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: 

Հարության ու նոր կյանքի խորհրդանիշ

 Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն և մատուցվում տոնական Սուրբ Պատարագ:  

Տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության ու նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար: 

 Սեղանին է դրվում նաև չամիչով փլավը, որի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամիչի հատիկները` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին: Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։ Հավկիթը ներկում են, փլավը եփում չամիչով, անկախ նրանից, տանը կա ննջեցյալ, թե ոչ։ Տոնին չեն գնում գերեզմանատուն, որովհետև շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է՝ այս տարի ապրիլը 1-ը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը
Ամենադիտված