Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» «Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել 

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում․ ԿԳՄՍՆ

Գիտություն և Մշակույթ

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։

Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը:

«Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝ թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:

«Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են: Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ, որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային գործունեության առավել ընդլայնմանը:

«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի ներքո:

Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։

Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը։

Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին ԱլմաթիումՌուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը ՎաալՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»Ժամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումՑյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին. ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ ԶաքարյանԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա. Տիգրան ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներինՄեզ ասում են՝ տու՛ր պապերիդ գերեզմանը, եկեղեցիներդ, մոռացի՛ր անունդ, անցյալդ, ասում են՝ դարձի՛ր անասուն, կեր ու սուս. Նարեկ ԳալստյանՈստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Ամենադիտված