Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Սրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) 

«Մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է, ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ, սա չպիտի որևէ մեկին տանք». Վահե Նազարյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, տուն «վերադարձել» երեք ամիս անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն ամեն միջավայրում տարբերվում էր՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ֆուտբոլային ասպարեզում: Շատ հավասարակշռված էր, հանգիստ, անհրաժեշտության դեպքում՝ խիստ իր շրջապատում, եղբոր նկատմամբ: Իրեն հարգում էին իր այդ խստության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Վահեի մայրիկը:

Նշում է՝ մինչև հինգերորդ դասարանը որդին բացարձակ գերազանցիկ է եղել: «Օլիմպիադաների է մասնակցել, աշխարհագրության օլիմպիադայում հաղթել: Դպրոցից գովասանագրեր ունի: Բայց Վահես տարված էր ֆուտբոլով: 2011 թ.-ից Արարատի մանկապատանեկան թիմում է խաղացել: Մինչև զորակոչվելը ֆուտբոլ էր խաղում: Խաղում էր նաև Երևանում՝ ֆուտզալի ակումբում, բայց դա «թողեց», քանի որ իր նպատակը մեծ ֆուտբոլում հաջողություններ ունենալն էր: Խաղացել է բարձրագույն լիգայում, բայց կորոնավիրուսի պատճառով մեկ տարի կորցրեց, կարծես դա իր դեմ լիներ: Տիրապետում էր անգլերենին և ռուսերենին: Ինքնուրույն էր սովորում օտար լեզուները. երբ ասում էի, որ կարող ենք իրեն լեզվի պարապմունքների ուղարկել, հակադարձում էր՝ համակարգիչ գնեք, ինքնուրույն կսովորեմ: Ու սովորում էր: Հիմա, երբ նայում եմ իր գրառումները, զարմանում եմ, թե երբ է հասցրել այդքան բան սովորել»:

Վահեի ապագայի պլանները կապված էին ֆուտբոլի հետ, ծառայությունն ավարտելուց հետո էր որոշում կայացնելու բարձրագույն կրթության հետ կապված: «Թե՛ մենք, թե՛ իր դպրոցում զարմացել էին, որ որևէ տեղ չընդունվեց: Ասաց, որ չի ուզում որևէ բան կիսատ թողնել, կծառայի, կվերադառնա, հետո կորոշի, թե ինչ անել: Հետաքրքիր մի բան էլ ասեմ. նախքան բանակ զորակոչվելը Վահեն հաշտվել է բոլորի հետ, որոնց հետ թեկուզ մի փոքր վեճ է ունեցել: Իր զոհվելուց հետո են ընկերները պատմել ինձ այդ մասին: Կանխազգացո՞ւմ է ունեցել, թե՞ ինչ, հիմա որևէ մեկս ասել չի կարող: Տանն իր անկյունում նոթատետրեր կան, իր ամեն օրվա մասին գրել է: Անգլերենով է գրել: Օրվա պլանավորում է արել, թե երբ պետք է արթնանա, գիրք կարդա ու ֆիլմ դիտի և այդպես շարունակ: Այնքան գրքեր կան մեր տանը, բոլորն իրենն են: Կատակում էի՝ Վահե՛ ջան, հաստափոր գրքեր գնիր, որ երկար կարդաս»:

Վահեն Հայկական զինված ուժեր ծառայության զորակոչվել է 2022 թ.-ի հուլիսի 15-ին: Օգոստոսին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, սեպտեմբերին տեղափոխվել է Ջերմուկ, տեղափոխվելուց տասն օր հետո բարձրացրել են դիրքեր: Տիկին Արմինեն ասում է՝ երբ որդին պետք է բանակ զորակոչվեր, ասում էր՝ մա՛մ, կլսեք իմ մասին, թե ինչպես եմ ծառայում: «Թե՛ Արարատում, թե՛ Ջերմուկում իր ծառայության կարճ ընթացքում հարգանք է վայելել, սիրվել իր ծառայակից ընկերների կողմից: Ինձ ասում էին՝ ուրախացիր, տղեդ բանակ է գնում: Բայց ես ուրախ չէի: Վահեն էլ ասում էր՝ մա՛մ, պետք չի բանակի քեֆ անել, եթե գամ, այդ ժամանակ կանեք: Իմ հայրիկի գերեզմանատեղին Աբովյանի պանթեոնից այնքան էլ հեռու չէ: Երբ ասում էի՝ գնանք տատիկ-պապիկի մոտ, Վահեն արձագանքում էր՝ միևնույնն է, ես էլ եմ այնտեղ գնալու: Երբեմն նման բաներ էր ասում: Երկու անգամ ավտովթար եղավ, բայց իրեն ոչինչ չեղավ: Ընկերներին ասել էր՝ երրորդ անգամը ծառայության ժամանակ է լինելու, ու ես չեմ փրկվելու: Նման զգացողություններ է ունեցել»:

Մայրիկը նշում է՝ ծառայության կարճ ժամանակահատվածի մասին որդին քիչ էր պատմում, բայց գիտեին, որ հարմարվել է ծառայությանը: «Պատմում են, որ Վահեն հենց սկզբից ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Տասն օրից ավելի էր, ինչ Ջերմուկում էր: Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է: Ամենաբարձր տեղում էր, ու այսպես էր նկարագրում. «Ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ: Այս տեղը չպիտի որևէ մեկին տանք»»: Վահեն բարձրացել է դիրքեր, ու սկսվել է պատերազմը: «Այնպիսի կռիվ է տվել Վահեն: Ընկերներին ասել էր՝ այստեղ այնքան բան ենք արել, որ դիրքը չենք կարող տալ թշնամուն: Ինչպես էր զգում, որ նման բան կարող է լինել: Այնտեղ ամեն հարմարություն ստեղծել էին, նկարներ էլ կան: Մինչև վերջին պահը երեք հոգով, այդ թվում՝ իրենց մայորը, մնացել են դիրքում: Ինը հոգուց երեքն են այդ դիրքում զոհվել, նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են, չեն նահանջել:

Վահեն սեպտեմբերի 13-ին չի զոհվել: Այդ օրը կռվել է, հետո նաև սեպտեմբերի 14-ին: Ընկերներին զանգել է ու ասել՝ դաժան մարտեր են, գուցե չվերադառնանք»: Վահեն զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը հինգից վեցի միջակայքում, ընկերներին ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել: Մինչ այդ դաժան մարտ են մղել թշնամու դեմ: «Հիմա, երբ ասում եմ՝ գոնե փախնեին, արձագանքում են՝ դու հավատո՞ւմ ես, որ քո տղեն կփախներ, դիրքը կթողներ: Ջերմուկի ամենաբարձր տեղն էր»: Վահեն տուն է «վերադարձել» երեք ամիս անց: Մայրիկի խոսքով, դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը 13 տղայի մարմին է փոխանցել Հայաստանին, Վահեն նրանցից մեկն էր:

«Սպասում էի իրեն, մտածում, որ կվերադառնա, ինձ անակնկալ կանի: Բայց օրերն անցնում էին, լուր չունեինք իրենից, մեզ էլ էին շատ ծնողների պես ասում, որ անտառներում են, բայց իրականությունն այլ էր»: Հիմա Աբովյանում ավագ դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Վահեն, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, դպրոցում փառքի անկյունը երեխաներին պատմում է Վահեի ու նրա սխրանքի մասին, որ սերունդները չմոռանան, որ անուն առ անուն ճանաչեն նրանց, որոնց կյանքի գնով Հայաստանը շարունակում է ապրել:

Ծանրագույն օրերի միջով է անցել Վահեի ընտանիքը ու շարունակում է անցնել: Վերքը, որ վստահաբար երկար ժամանակ դեռ չի սպիանա, շարունակում է ցավեցնել: Սպիանալուց հետո էլ այն հանգիստ չի տալու ծնողներին, որոնք իրենց զավակներին են կորցրել, զավակներին, որոնց հայրերը պատերազմից չեն վերադարձել, կանանց, որոնց ամուսինները հայրենիքն ամենաթանկն են համարել: Իսկ ընտանիքին Վահեից հետո ապրելու ուժ տալիս է նրա կրտսեր եղբայրը: «Պետք է հանուն նրա ապրենք, ուժեղ լինենք, որ հանկարծ նա չկոտրվի, չէ՞ որ ինքն էլ իր եղբորն է կորցրել: Նաև հույսս չեմ կտրում, որ մի օր հանդիպելու ենք մեր երեխաներին: Իրենք չեն գալու, բայց մենք ենք գնալու իրենց մոտ, այդ հույսն է ապրեցնում»:

Հ. Գ. - Վահե Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԵկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է IPU խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովին Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Մինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. ԹրամփԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ՝ պահանջում է դադարացնել նկարահանումը Կիրանցում (տեսանյութ) Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել Սրբազանին վստահում է ժողովուրդը, արթնացած են մարդիկ, լավ է լինելու. Մախսուդյան (տեսանյութ)
Ամենադիտված