Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցները Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.am Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Շնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն 

Ոստիկանությունում շարունակվում է բռնությունների, խոշտանգումների պրակտիկան. ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն

Հայաստանյան լրագրողական 1,5 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են ոստիկանության ծառայողների կողմից դրսեւորվող շարունակական բռնությունները եւ խոշտանգումները։

«Թեեւ Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման եւ դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական եւ համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի եւ անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։

Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաեւ հոգեբանական ճնշումների, վիրավորանքների եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ խոշտանգումների այլ դրսեւորումների պրակտիկան։

Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաեւ հանրության սեփականությունը։

Մասնավորապես, 2024թ. մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման եւ անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։

2024թ. ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ եւ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։

Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։

Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, որոնք ոստիկանության բաժանմունքում, այնուհետեւ նաեւ քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին եւ հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։

Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական եւ դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ եւ բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։

Անհրաժեշտ է ապահովել նաեւ բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։

Նման օրինակներից է նաեւ 2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։

Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական եւ համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության եւ շարունակական անգործության հետեւանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են եւ խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից եւ կառավարող քաղաքական ուժից.

- Իրականացնել իրական եւ արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝ ոստիկանությունում, քննչական մարմիններում եւ դատախազությունում,

- Հեռացնել ոստիկանության եւ իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին եւ ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության եւ իրավապահ համակարգում,

- Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով եւ պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին եւ հանցակիցներին,

- Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում,

- Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ,

- Ներդնել եւ ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում,

- Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաեւ բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում,

- Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը եւ քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքի կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանները բերման են ենթարկել հեղափոխության նախկին պահապանին (տեսանյութ) ԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Սրբազանին Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Տուն ու հայրենիք ենք կորցրել, հայ զինվորի մահ ենք տեսել․ չենք ուզում, նույնը կրկնվի Տավուշում․ արցախցի (տեսանյութ)Մարտունեցի ազատամարտիկ Պավլիկին ոստիկանները ձերբակալեցին Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին (տեսանյութ) Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է. Վերլուծաբան ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին ՀՀ նախագահը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով` առնվազն 50 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՌուբեն Մելիքյանը՝ ձերբակալված քաղաքացու հարցով, ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ (տեսանյութ)«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (տեսանյութ) Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրելԶինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբՈստիկանների քաշքշման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ)Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Փաստաբան Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին. հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը. քաղաքացի․ (տեսանյութ) ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ ՕսթինԽստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցներըԱմոթ, խայտառակություն․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Օրվա խորհուրդ․ Մայիսի 11Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա ՍողոմոնյանըՈստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան «Դու հոգեկան խնդիր ունես, էն կողմ գնա». ոստիկանությունը՝ ակցիայի մասնակից կնոջը (տեսանյութ) Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.amԿարմիր բերետավորները սկսեցին իրենց «առաքելությունը» (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե ՍարգսյանԱյս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացիՇնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներենՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ ԵրևանումՔաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը Հայաստանի դրոշը գցում է գետնին (տեսանյութ)Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. փաստաբանՈստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել Խորենացի փողոցումՔաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն ՄելիքյանՈւՂԻՂ. Սրբազան շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և մարզերումԱվստրալիայում գործող եկեղեցական դասը զօրակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ոստիկանները կուտակվել են Հաղթանակի կամրջի մոտ, որ խափանեն անհնազանդության ակցիան (տեսանյութ)Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանությունՀունաստանում գործող մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել Հանուն հայրենիքի շարժմանըԵկեք օգնենք իրար, էս խեղճ 2018թ.-ի հեղափոխականների լափամանը գտնենք, տանք իրենց. Դավիթ Ամալյան
Ամենադիտված