ԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ) Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ) 

8,800 դոլար և 5 մլն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերը դատարանում են

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ  ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ  կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, նշված անձինք իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ քաղաքաշինական բնագավառում  խախտումների առկայության պայմաններում Երևանի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվող շինության՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում եզրակացություն տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինարարական կազմակերության տնօրենից 2023 թվականի հոկտեմբեր ամսին պահանջել և ստացել են խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերը նշված 6 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկու ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ որպես կաշառք ստացել են 8,800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ:

Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:

Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ)Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ)Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)
Ամենադիտված