Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3 Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» «Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան 

2023 թ. սպորտում կամավոր ատեստավորում անցկացվել է 4 մասնագիտությամբ․ Գիլոյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ անցյալ տարի այս ոլորտում կամավոր ատեստավորումը հաղթահարել էր 46 աշխատակից. նրանց հետ պարբերական քննարկումներով վեր են հանվել խնդիրներ, որոնց հիմքով ներկայում կարգի փոփոխություն է շրջանառվում՝ այս տարվա մասնակիցների համար սահմանելով նոր կարգավորումներ. «Մասնավորապես՝ գործող կարգով հավելավճարը տրվում է մասնագետի ծանրաբեռնածության համադրությամբ, սակայն փոփոխվող կարգում, անկախ ծանրաբեռնվածությունից, մասնագետը պետք է ստանա հավելավճարի ամբողջական չափաբաժինը»:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրվի հետևյալ համամասնությամբ.

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից:
«Եթե գործող կարգով 60-69 տոկոս հավաքածները համարվում էին ատեստավորված, սակայն հավելավճար չէին ստանում, ներկայում նրանք կստանան 55.333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման դրույքային ծանրաբեռնվածությունից։ Ամբողջական հավելավճարն աշխատակիցները կստանան իրենց հիմնական աշխատավայրից, քանի որ կան համատեղությամբ աշխատող մանկավարժներ»,- հայտնել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ 2023 թ. սպորտում կամավոր ատեստավորում անցկացվել է 4 մասնագիտությամբ՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո և սամբո: Գրանցվել էր 126 մարզիչ-մանկավարժ, որոնցից ներկայում լրավճար ստանում են 8-ը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կամավոր ատեստավորման գործընթացը մշակույթի ոլորտի համար կարևորել է մի քանի տեսանկյունից:

«Ամեն անգամ երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժների հետ հանդիպելիս քննարկվում է աշխատավարձի խնդիրը, և ատեստավորումը հրաշալի հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնելու այն: Մյուս կողմից էլ սա լավ հնարավորություն է մասնագիտական զարգացման և գիտելիքի թարմացման տեսանկյունից: Պետք է շարունակաբար քաջալերել՝ չերկմտելու և գնալու այդ քայլին: Ատեստավորված ուսուցիչը վստահություն է ներշնչում նաև ծնողների մոտ՝ որպես որակյալ մասնագետ: Այս պահին հաստատված է 190 հայտ: Մշակույթի ոլորտում ևս ուղղություններն ավելացվել են՝ դաշնամուր, սոլֆեջո, երաժշտական գրականություն, երաժշտական գրագիտություն, ազգային փողային նվագարաններից՝ պարկապզուկ, զուռնա և այլն, ազգային լարային նվագարաններից՝ քանոն, սազ, թառ և այլն, լարային գործիքներից՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կերպարվեստ և կիրառական արվեստ,- հայտնել է բանախոսը և հավելել,- ատեստավորման գործընթացը կարծրացած չէ. յուրաքանչյուր տարի ոլորտի գիտակների հետ քննարկվում են և լավարկվում կարգի դրույթները՝ գործընթացն ավելի մատչելի և դյուրըմբռնելի դարձնելով ուսուցիչների համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին ԱլմաթիումՌուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը ՎաալՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»Ժամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումՑյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին. ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ ԶաքարյանԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա. Տիգրան ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներինՄեզ ասում են՝ տու՛ր պապերիդ գերեզմանը, եկեղեցիներդ, մոռացի՛ր անունդ, անցյալդ, ասում են՝ դարձի՛ր անասուն, կեր ու սուս. Նարեկ ԳալստյանՈստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել
Ամենադիտված