Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
WorldԱդրբեջանի հատուկ ջոկատայինները հերթական անգամ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները տարբեր հետախուզական առաքելություններ են իրականացրել պայմանական հակառակորդի տարածքի խորքում՝ լեռնային և ժայռոտ տեղանքներում, ինչպես նաև գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտներում։