Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ) Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) 

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն Եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն: Մենք կարևորում ենք ԵՄ-ի շեշտադրումը ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորապես՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխի նախագծի և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների մասով, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին և զարգացմանը։

Թեև ներդրումներն ու բարեփոխումները կարևոր են երկրի առաջընթացի համար, Հայաստանի առաջնահերթ մարտահրավերը անվտանգության սպառնալիքն է, որին բախվում է Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների պատճառով։

Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում հստակ ազդանշաններ ուղարկել Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր տարածքային հավակնությունները, ներառյալ Տավուշի մարզի, այսպես կոչված «անկլավների» հարցը, ինչպես նաև Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապուղիների պահանջը բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանի պահանջները կապ չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ։ Դա սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ հողազավթման քաղաքականություն է։ Ադրբեջանը պետք է իր ուժերը դուրս բերի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից, որը շարունակում է պահել օկուպացիայի տակ։

Այսպիսով, մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում նախանշել կոնկրետ, շոշափելի միջոցներ և ռազմավարական ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը` հաշվի առնելով Ադրբեջանից եկող ագրեսիան:

Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությանը, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայությանը՝ Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կեցություն ապահովելու համար, մինչև միջազգային պաշտպանության մեխանիզմների գործադրմամբ հնարավոր կլինի նրանց վերադարձի ապահովումը դեպի Լեռնային Ղարաբաղ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, վերջին հայտարարությունների վերաբերյալ նկատել է․

«Կա ԵՄ աջակցության խիստ անհրաժեշտություն՝ միջազգային պաշտպանության ներքո Արցախի հայերի հայրենիք վերադառնալու հավաքական իրավունքի իրացման համար։ Նրանց վերադարձի ապահովումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայունության և ապագայի համար։ Ավելին, անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին։ Հայ դատի գրասենյակը պատրաստ է համագործակցել ԵՄ կառույցների և միջազգային գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետության կայուն և բարգավաճ ապագային»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ) Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ) «Հերոսաբար կանգնեք, որ թուրքը մտնի մեր հող», «Միշտ ենք հերոսաբար կանգնել». բերետավորը՝ պատգամավորին (տեսանյութ) Սև բերետավորներն եկան Կիրանցը բլոկադայի մեջ պահող կոլեգաներին օգնության (տեսանյութ) «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ակնկալում էինք, որ այդպես պետք է լինի. Սրբազանը՝ Կիրանցի մուտքը փակելու ու մարդկանց չթողնելու մասին (տեսանյութ) Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Սրբազանը Սուրբ Աննայի բակում օրհնում է հավատացյալ ժողովրդին (տեսանյութ) ՈւՂԻՂ. ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց Պարտվածը չի կարող խաղաղություն փոխանցել կամ էլ խաղաղության երաշխավոր լինել (տեսանյութ) Սրբազանի քարոզի ժամանակ մեկը սկսեց սադրել իրավիճակն ու կոնֆլիկտ հրահրել (տեսանյութ) Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորներըԼուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը
Ամենադիտված