Նորից համոզվեցինք,որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ.Վիգեն Հակոբյան Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ) Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են «Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ) Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակ Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը 

ՀՀ–ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում․ Արմեն Այվազյանն ահազանգում է

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը «ՀՀ կառավարության № 2298 որոշումն ընդդեմ ՀՀ Սահմանադրության» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
 
Գրառման մեջ նա կրկին ահազանգել է՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում։
 
«Այդ օրը կառավարությունն ընդունել է իր չարաբաստիկ № 2298 որոշումը, ըստ որի՝
 
1) Հայաստանում հայերեն (և այլ լեզուներով) հրատարակված գիտական հոդվածներն ու մենագրությունները որակազրկվում են և համարվում առ ոչինչ,
 
2) բոլոր գիտնականներին, ներառյալ պատմաբաններին, բանասերներին, ազգագրագետներին, հնագետներին, լեզվաբաններին, սոցիոլոգներին, քաղաքագետներին հրահանգվում է իրենց ուսումնասիրություններն այսուհետ հրապարակել արտասահմանում օտար լեզուներով (գերազանցապես անգլերեն)։
Իրավաբան ու սահմանադրագետ չեմ, բայց հարկ եմ համարում նաև նրանց տեսանկյունից դիտել կառավարության № 2298 որոշումը՝ չսպասելով այն գեղեցիկ օրվան, երբ, հուսանք, այդ ուղղությամբ մեր լավագույն մասնագետներն առավել մանրամասնորեն կգնահատեն կատարվածն ու ստեղծված լեզվաքաղաքական իրավիճակը։
 
Եվ այսպես, ուշադիր կարդում ենք ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։
 
Այս խորագրից արդեն պարզ է, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, մշակույթի, կրթության և գիտության խթանումը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը ԱՆԲԱԺԱՆԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՇԱՂԿԱՊՎԱԾ ԵՆ և ունեն պաշտպանության կարիք։ Հոդվածի երկկետանոց բովանդակությունը պարզաբանում ու հստակեցնում է.
 
«1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
 
2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»։
Այսպիսով, ՀՀ սահմանադրությունը պարտավորեցնում է ՀՀ պետական մարմիններին և քաղաքական ղեկավարությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ՝
 
ա) խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ,
 
բ) հոգալ և պաշտպանել հայոց լեզվի իրավունքները՝ ԳԵՐԱԴԱՍԵԼՈՎ ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ։
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումն ուղղակիորեն տորպեդահարում է վերը նշված սահմանադրական դրույթ-պահանջները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակելով հայոց լեզվի գործածության շրջանակը, պարզապես հանելով հայերենը ռազմավարական նշանակություն ունեցող հույժ կարևոր ոլորտից՝ գիտությունից։ Այդ ապօրինի վարչական բռնությունը մեխանիկորեն հարվածելու է հայոց լեզվի գործածությանը մյուս բնագավառներում՝ կրթության, գրականության, մամուլի, ռազմական գործի, իրավական, օրենսնդրական և այլ դաշտերում։
 
ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»։
 
Այս հոդվածն առկա է նաև ՀՀ հին սահմանադրությունում։ Ըստ դեռևս 2010 թ. 68 իրավաբանների համահեղինակությամբ հրապարակված 1086-էջանոց հիմնարար «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների» (որի գլխավոր խմբագիրը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է), այս «Հոդվածի իմաստից բխում է, որ պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն՝ իրականացնել պետական հոգատարություն հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ եւ ապահովել դրա գործածությունը պետական ու հասարակական մարմիններում, մշակութային, կրթադաստիարակչական եւ այլ կազմակերպություններում ու հիմնարկներում» (էջ 153):
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումը կարգադրում է հենց պետական կազմակերպություններում աշխատող գիտնականներին հրաժարվել Հայաստանում իրենց ուսումնասիրությունները հայերեն հրապարակելու իրենց սահմանադրական իրավունքից և վերածվել օտար պետությունների ու ժողովուրդների սպասարկուի։
 
Ըստ էության, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԱՐՀԱՄԱՐՄԱՆ ՈՒ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՀԵՏ։
 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ № 2298 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։
 
Հ.գ. Չծանրաբեռնելու համար ընթերցողներին այստեղ չեմ անդրադառնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (17 ապրիլի 1993 թ.), որը ևս հանգամանորեն հստակեցնում է սահմանադրական վերոհիշյալ նորմերը»,– գրել է Այվազյանը։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նորից համոզվեցինք,որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ.Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի. ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները (տեսանյութ)«Ժողովու'րդ, «Նիկո'լ հեռացիր» չկա, հեռացել է այդ մարդը, դուք դրականից խոսեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՏղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»Ոստիկանության վերանախավը հաճույք է ստանում այս առճակատումից, վայելում են էս վիճակը. Սրբազան (տեսանյութ)Ստախոսնե’ր, գնացել, պառկել եք հարբեցող տերերի տակ, ձեռքով չխոսե’ք. Սրբազանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՉենք բացում ճանապարհը, որ միջադեպ չլինի, 2000-ից ավելի հյուրեր ունենք այլ երկրներից. ոստիկանապետ (տեսանյութ)«Ու՞մ եք ծառայում, մեծ սխալ եք անում, բացե'ք ճանապարհը». Բագրատ Սրբազանը` ոստիկանապետին (տեսանյութ)«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ ԳասպարյանՀոգեբուժարանում ենք ապրում, ինչու՞ չեն բացում, էսքան մարդիկ ստրուկ են դարձել. Սրբազան (տեսանյութ)«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Սրբազան պայքարում ծնողների թիկունքում են 44-օրյայի հերոսների քույրերն ու եղբայրները
Ամենադիտված