Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղար Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր «Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան Վեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը 

Հայաստան-Չինաստան հարաբերությունների հանգրվանային նշանակությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը կարևոր հանգրվան է երկու երկրների փոխգործակցության համատեքստում։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական հասարակական շրջանակներում սակավ կարևորություն է տրվում Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Փոխարենը արտաքին հարաբերություններին վերաբերող հիմնական դիսկուրսը ծավալվում է դեպի Արևմուտք կամ Ռուսաստան կողմնորոշման հետ։ Թերևս այս իրողությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Չինաստանի հզորացումը ընդամենը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երևույթ է։

Չինաստանին հաջողվեց տարիների ընթացքում աղքատության մեջ խրված երկրից վերածվել զարգացող երկրների լիգան առաջնորդող պետության։ Ու արագ զարգացման արդյունքում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունն իր ծավալով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Ավելին, բազմաթիվ տնտեսական կառույցներ և տնտեսագետներ կանխատեսում են, որ 2035 թվականին Չինաստանի տնտեսությունն իր ծավալով կարող է նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ճիշտ է, ներկայում Չինաստանի տնտեսության մեջ որոշակի խնդիրներ են նկատվում, սակայն դրա արդյունքում չինական տնտեսական պոտենցիալը չի նվազում, և Չինաստանը, պատկերավոր ասած, շարունակում է մնալ «աշխարհի գործարանը»։

Ժամանակի ընթացքում աճում է նաև չինական արժույթի՝ յուանի դերակատարությունը համաշխարհային առևտրում։ Անգամ Սաուդյան Արաբիան ու մի շարք արաբական երկրներ դիտարկում են նավթի համար վճարումները յուանով ընդունելու տարբերակը։ Բայց Չինաստանի ամենահավակնոտ ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որը գլոբալ նշանակություն է ձեռք բերել։ Այս նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում, այլև այլ մայրցամաքներում։ Խոշոր ծրագրեր են իրականացվում անգամ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հեռավոր երկրներում ու կառուցվում նոր ենթակառուցվածքներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այնքան մասշտաբային է, որ Արևմուտքից դեռևս ի վիճակի չեն դրան հակակշիռ նախաձեռնությամբ հանդես գալ։

Չինաստանի աճող հզորացումը սկսել է մեծապես անհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ Պեկինն ի զորու է մարտահրավեր նետել Վաշինգտոնի համաշխարհային գերակայությանը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնը ձգտում է Արևել յան Ասիայում դաշնակիցներ հավաքել, որպեսզի փորձի զսպել Չինաստանի առաջ ընթացող մարշը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը և արգելափակումներ է մտցնում չինական ընկերություններին տեխնոլոգիաներ ու հատկապես չիպեր արտահանելու կամ մատակարարելու հարցում։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը չի կարող շատ կոշտ քայլեր ձեռնարկել Չինաստանի նկատմամբ, քանի որ ամերիկյան տնտեսությունը մեծապես փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ Երկու երկրներն ահռելի ապրանքաշրջանառություն ունեն, և նրանց միջև սիմբիոտիկ հարաբերությունները նկարագրելու համար գործածության մեջ է դրվել «Chimerica» նորաբանությունը։

Ըստ այդմ, ահռելի ներուժ ունեցող Չինաստանին դժվար է անտեսել։ Ավելին՝ անթույլատրելի է: Եվ առավել հրատապ է Չինաստանի ու Հայաստանի փոխգործակցության ընդլայնումը, մանավանդ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեծ օգուտներ քաղել Չինաստանի հետ համագործակցությունից։ Սակայն ցավալին այն է, որ տևական ժամանակ Հայաստանի ու Չինաստանի միջև ամենաբարձր պաշտոնական մակարդակում հանդիպումներ, նոր պայմանավորվածություններ ու նախաձեռնություններ չկան։ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ շահագրգռվածություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ։ Ինչ ծրագրեր էլ կան, գալիս են մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանից։ Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները պետք է նոր կառուցվեն, քանի որ դրա համար արդեն իսկ անհրաժեշտ բազա է ստեղծվել։

Իսկ մյուս կողմից էլ՝ հայերի և չինացիների՝ որպես հին ժողովուրդներ, հարաբերությունների խթանման համար առկա են պատմական հիմքեր։ Չինաստանի հետ համագործակցության խորացումից Հայաստանը ոչ պակաս օգուտներ կարող է ստանալ, ինչպես ստանում է Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Չինաստանն ահռելի ներդրումներ կարող է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ չինական շուկան անսպառ հնարավորություններ է բացում հայկական արտադրանքի արտահանման համար։ Մեր պետության համար առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ տնտեսական հրաշքի՝ չինական փորձի փոխանակումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու
Ամենադիտված