Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա Մկրտչյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միություն Լրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ Հովհաննիսյան Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԱԳՆ Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան 

«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա ՄկրտչյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միությունԼրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԱբովյանում այս պահին դասադուլ է ընթանում (տեսանյութ) Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Գագիկ Մելքոնյան և Հովիկ Աղազարյան․ այս երկուսի մեջ է պայքարը. Սրբազանի կատակ պատասխանը՝ վարչապետի թեկնածուի մասին հարցին Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան «Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում (տեսանյութ) Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, Շամշադինում այսպիսի խոսք կա, ձուն գա ձեր գլխին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե կարիքս լինի, ասեք․ Փաստաբանին և մնացածին ազատ են արձակել Սու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներին Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Փողոցներում պտտվում եմ, թող Արսեն Թորոսյանը մի օր գա, կուզեմ հետը զրուցել. Հրայր սարկավագ (տեսանյութ) ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԱԳՆՀանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մյուս տարի Եվրատեսիլ պետք է ուղարկել կարմիր բերետավորներին, նաղդ կրող են. Կարեն ՔոչարյանԼրագրողին բերետավորների հրամանատարը լկտիաբար վիրավորում է (տեսանյութ)Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը հրահանգել է իրեն ներկայացնել բացակա ուսանողների անուններըԱստվածաշուչ կարդացած կա՞ս․ ոչ ոք այս բեմից ատելություն չի քարոզում․ Բագրատ Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում«Դավաճան տեսնելիս սիգնալ տուր ճիշտ ձևով». դերասանը հումորային հոլովակ է ներկայացրել (տեսանյութ)24News-ի Մերին հիմա հիվանդանոցում է գտնվում, նաև` ABC-ի Դավիթը, առողջությում եմ մաղթում. Սրբազան (տեսանյութ)Ժամը 10։40-ի դրությամբ բերման է ենթարկվել 134 քաղաքացի«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանՈւշադրությամբ հետևում ենք իրավիճակին. Ռուբեն ՄելիքյանՈստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանՇատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Արտակ ԶաքարյանԺամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 խաղաղ ցուցարարՏերյան փողոցը պարալիզացված է. ոստիկանները բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ) Թուրքին բերե'ք նստացրեք, ամո'թ ա արա', էս ի՞նչ պահվածք ա լրագրողների, կանանց, երեխաների նկատմամբ (տեսանյութ) Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ)Բերետավորները բերման են ենթարկում անգամ մայթեզրով քայլող քաղաքացիներին (տեսանյութ) Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) «Թուրքահպատակներ», «Էս երեխեքի արցունքների համար պատասխան եք տալու». լարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկվածներինԻրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ)Ինձ էլ բերման ենթարկեցին՝ չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան․ Վարազդատ ՀարությունյանԲիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)
Ամենադիտված