«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել 

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում

Քաղաքական

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման մակարդակի բարձրացումը մի կողմից եւ մյուս կողմից բիզնեսի գծով հարկերը պահպանելու համար հնարավորինս մրցունակ մակարդակում գործուն հնարավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունների շահաբաժին ստացող մասնակիցները շահաբաժնից պահված եկամտային հարկի վերադարձի հնարավորություն ունենան այն պարագայում, երբ առնվազն հարկի չափով կատարում են վերաներդրումներ:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ համակարգից ոչ միշտ են օգտվում այնպիսի կազմակերպությունների բաժնետերեր ու մասնակիցներ, որոնք բնութագրվում են կարգապահության անհրաժեշտ մակարդակով: Այս տրամաբանությամբ առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների բաժնետերերին կամ մասնակիցներին, որոնք ունեն հարկային կարգապահության բարձր մակարդակ (այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման եւ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավախախտումները): Դրանք վերաբերում են ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելուն, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրորեն չձեւակերպելուն, լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման թույլտվության իրականացնելուն, անապրանք փաստաթղթեր դուրս գրելուն, առաքվող կամ տեղափոխվող փաստաթղթերն առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերով չապահովելուն: «Օրենքում կա կարեւոր նկատառում այն մասին, որ այս իրավախախտումները կամ դրանց հիքմում դրված վարչական կամ ստուգման ակտերն անբողոքարկելի դարձած լինեն: Այսինքն` եթե տնտեսավարողը համաձայն չէ այդ ստուգման կամ վարչական ակտով նկարագրված իրավախախտման հիմքերի հետ ու բողոքարկել, վիճարկել է այդ ակտը, ապա անկախ այն հանգամանքից, որ այդ ակտը կարող է բողոքարկման ավարտին թողնվել ուժի մեջ, եթե այդ ընթացքում մասնակիցը հասցրել է հետ ստանալ շահաբաժնից ստացած եկամտային հարկը, ապա այն վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել է լրամշակված տարբերակը: Այդ քննարկումներն այժմ էլ շարունակվում են:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արման Պողոսյանը մանրամասնել է արտոնության շրջանակը: Ըստ նրա` այս միջամտությունը պետք է ընկալվի պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ. պետությունն օժանդակում է ներդրողին, վերջինս էլ հանձնառու պետք է լինի կարգապահ վարքագիծ դրսեւորել: Փոխնախարարը տեղեկացրել է. «Այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներին շարունակաբար նայելու լինենք, շահաբաժիններից հավաքագրվել է շուրջ 66-67 մլրդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը` մոտավորապես 35 մլրդ դրամը, վերադարձվել է այս համակարգի ներքո: Շահառուների թվաքանակը տարեցտարի փոփոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը: Վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»: Նա ընդգծել է, որ շատերի մոտ կան ՀԴՄ-ների շահագործման, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու դեպքեր: «Մենք լիահույս ենք, որ եթե վերջնական ընդունվի նախագիծն այդ խախտումների ներառմամբ, ապա նաեւ նրանց վարքագիծը կփոխվի»,- փաստել է զեկուցողը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հանձնաժողովում մի քանի հայեցակարգային կետերի շուրջ եկել են համաձայնության: Ըստ նրա` այս հնարավորությունից օգտվող ընկերություններին ավելի կարգապահ դարձնելու եւ հարկային խախտումներ թույլ չտալու համար պետք է չափանիշները հստակ լինեն եւ այնպես չլինի, որ ստուգման ենթարկվող բոլոր ընկերություններն ընկնեն այս սահմանափակումների տակ: «Այսինքն` այնպիսի պայմաններ դրված չլինեն, որ տասից մեկը կարողանա օգտվել այս համակարգից: Դրա համար առաջին ընթերցումից հետո իրավախախտումների մասով փոփոխություն ենք արել, թողել ենք միայն կոպիտ խախտումները: Այս մասով քննարկումները կշարունակվեն»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Կվերանայվեն որոշ դեպքերում ոչ միտումնավոր կամ անփութության հետեւանք հանդիսացող խախտումները: «Պետք է հստակ լինի` եթե օրենքով սահմանված չափանիշները չեն բավարարվում, ապա դա պետք է վկայի այն մասին, որ այդ ընկերությունը բարեխիղճ տնտեսավարող չէ»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նրա գնահատմամբ նախագիծը չպետք է հետադարձ ուժ ունենա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)
Ամենադիտված