Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց 

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից. Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը

Քաղաքական

Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ․

«Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։

Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:

Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։

Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։

Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձըԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեզ՝ մեր երազանքների և իղձերի իրականացումից»․Բագրատ Սրբազան Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ)Եկող շաբաթվա ընթացքում կարևոր գործեր կան անելու. Դանիելյան (տեսանյութ)Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանն է մասնակցել ՊատարագինՀայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանՏարադրամի փոխարժեքները Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ ԶաքարյանԵրիտասարդության երթ դեպի Հանրապետության ՀրապարակՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Լույս աշխարհ է եկել մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ)«Առողջականս լավ է, բոլորիս հույսն Աստված է». Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն ՀայրենիքիՊրոցեսներ են ընթանում, եկող շաբաթ հստակ քայլեր են կատարվելու, Շարժումը կոնկրետ առաջնորդող ունի (տեսանյութ)Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան ՈսկանյանԲագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ ՊողոսյանԵրևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե ՀովհաննիսյանԵրկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումԱստղագուշակ․ մայիսի 12Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին
Ամենադիտված