Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ 

«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը
Ամենադիտված