Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 

29-ամյա երիտասարդը մասնակցել է թմրամիջոցների ապօրինի իրացմանը և 43մլն դրամի փողերի լվացում կատարել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 29–ամյա բնակչի կողմից 2019թ․ ստեղծված և մինչ օրս գործող, առանձանպես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ․ հունվարին 29–ամյա երիտասարդը, տեսնելով «Տելեգրամ» հավելվածում գործող «Kanachu Shuka» հարթակը, որտեղ գրանցված են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող շուրջ 50 խանութ-հարթակներ, կապ է հաստատել նշված հարթակը կառավարող տելեգրամյան օգտատիրոջ հետ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նշված հարթակում գործող խանութ-հարթակ և զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: «Kanachu Shuka» հարթակը կառավարող օգտատերը երիտասարդին հայտնել է, որ խանութ-հարթակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթի միջոցով վճարել 10․000 ԱՄՆ դոլար: Նշված պահանջը կատարելուց հետո վերջինս երիտասարդին ուղարկել է հեռախոսահամար, ինտերնետային համար և գաղտնաբառ, որոնց միջոցով նա ստացել է իր կողմից ձեռք բերված «Տելեգրամ» հավելվածում թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար նախատեսված «Pablito» հարթակ մուտք գործելու հնարավորություն:

29–ամյա երիտասարդը, տելեգրամյան վերոնշյալ հարթակը կառավարող օգտատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներգրավվել է հանցավոր կազմակերպության մեջ և իր կողմից ձեռք բերված էջի միջոցով, իրացնելու նպատակով, «Kanachu Shuka» հարթակի օգտատիրոջից ստացել է թմրամիջոցների թաքստոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք փոխանցել է իր ցուցումներով գործող «Տելեգրամ» հավելվածում 3 տարբեր կեղծանուններով գրանցված թմրամիջոց տեղադրողներին։

Վերջիններս վերցրել են տրամադրված թմրամիջոցները, ըստ տրված հրահանգների, տեղադրել դրանք Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում և տեղադրված փաթեթների կոորդինատներն ուղարկել են 29–ամյա երիտասարդին։ Վերջինս իրացրել է դրանք բազմաթիվ անձանց: Նշված եղանակով երիտասարդի կողմից 2023թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում վաճառվել է առանձնապես խոշոր չափերով շուրջ 13․000 ԱՄՆ դոլար արժեքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի հերթական խմբաքանակը՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 9 փաթեթներում՝ հայտնաբերվել է 2023թ․ ապրիլի 28-ին՝ երիտասարդի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ:

Բացի այդ, վերջինս, 2023թ․ աշնանը ապահովել է, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն, տեղափոխվեն և նախապես տեղադրվեն Երևանում գտնվող թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու այդ վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և ուղարկվել երիտասարդին, որից հետո այդ տվյալները փոխանցվել են տելեգրամյան հիշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և պայմանների շուրջ համաձայնած անձանց, ովքեր դրանց հիման վրա ձեռք են բերել թմրամիջոցները:

Պարզվել է նաև, որ 29–ամյա երիտասարդի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի «Kanachu Shuka» անվամբ հարթակներում գործող մի քանի խանութ-հարթակների միջոցով թմրամիջոցների իրացումից գոյացել է հսկայական ֆինանսական միջոցներ։ Դրանցից ընդհանուր 107․029․20 ԱՄՆ դոլարին համարժեք 43․296․441․37 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժը քողարկելու, այդ միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ երիտասարդը թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է պարբերաբար փոփոխվող տարատեսակ կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։ Այնուհետև նշված դրամապանակներին ստացված միջոցները փոխանցվել են «Բինանս» համակարգում 29–ամյա երիտասարդի անվամբ գրանցված կրիպտոարժույթային դրամապանակին, որից հետո փոխանցվելով այլ կրիպտոարժույթային դրամապանակների և տարատեսակ փոխարկումների և կանխիկացումների արդյունքում բերվել օրինական շրջանառության դաշտ և օգտագործվել վերջինիս կողմից, այսինքն կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Առանձանպես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության ղեկավարին և մյուս անդամներին հայտնաբերելու, նրանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջինԲագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ
Ամենադիտված