Այսօր որ փողոցներն են փակելու քաղաքացիները Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկել Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ» Այցելություն ԵՊՀ. Սրբազանը կայցելի որոշ հաստատություններ ՈւՂԻՂ. Փակ փողոցներ և լարված իրավիճակ մայրաքաղաքում Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով 

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

Հասարակություն

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։

Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ ու արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց ՆԳՆ-ԵԽ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար։
Այդ համատեքստում Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ոստիկանական գվարդիա ստեղծելու հարցում ՆԳՆ-ին աջակցելու ԵԽ բարձր հանձնառությունը, որի շրջանակներում մշակվել է «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որի ներառական և լայնածավալ քննարկումների շրջանակներում հաշվի են առնվել քաղհասարակության, պետական մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկները։

Նախագիծը ստացել է միջազգային փորձագիտական դրական գնահատական առ այն, որ նախագծային լուծումները համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտներին։ Նախագծով իրացվել են նաև հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկները։

Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ուժի կիրառման համաչափության նոր ստանդարտի առնչությամբ գործառնական ընթացակարգերի (SOP) հաստատումը, որն առաջիկայում կապահովվի, և դրան կհաջորդեն լայնածավալ վերապատրաստումները։ Փոխնախարարը փաստել է, որ խնդրո առարկայի առնչությամբ ՄԻԵԴ վճիռների կատարումն այս իմաստով արդյունավետ միջոց է նաև կանխելու հետագայում ՄԻԵԴ բողոքների ներկայացումը։

Փոխնախարար Սարգսյանը նշել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, մասնագիտական կարողությունների լավարկման առանցքային դերը ոստիկանության բարեփոխումների ողջ գործընթացում։ Նա մասնավորապես կարևորել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի կողմից ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը՝ ընդգծելով ղեկավար կազմի պարբերական վերապատրաստումների կարևորությունը՝ գործընթացների ճիշտ կառավարման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքման համատեքստում։

Ողջունելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը հույս է հայտնել առաջիկայում ևս շարունակել համատեղ միջոցառումները նաև նոր ոլորտներում։

Նիստի ընթացքում ՆԳՆ ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը խոսել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված համագործակցության ծրագրի շարունակականության ապահովման և ընդլայնման կարևորության մասին։
Նա անդրադարձել է ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի (CPT) զեկույցի արդյունքներով Հայաստանում դրական արձանագրումներին և նշել, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն ձեռնամուխ է առկա խնդիրների լուծմանը։

Անդրադարձ է եղել ԵԽ աջակցությամբ ձերբակալվածներին պահելու վայրերում վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ արձագանքնման նոր գործիքակազմի մշակմանը, որը համահունչ կլինի Ստամբուլյան արձանագրությանը։ Ընդգծվել է ԵԽ համագործակցության շրջանակներում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» գործող օրենքի ամբողջական վերանայման անհրաժեշտությունը։

Նիստի ընթացքում կարևորվել է նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը:

Եվրոպական կողմը բարձր է գնահատել ՆԳՆ հետ համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունն ու ընդլայնել համագործակցությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված «սահմանազատման» հետ. «Փաստ»Այսօր որ փողոցներն են փակելու քաղաքացիներըՕրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով. «Ժողովուրդ» Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկելՓաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»Ոստիկանական մեծաթիվ ուժեր` Երիտասարդականում (տեսանյութ)Այցելություն ԵՊՀ. Սրբազանը կայցելի որոշ հաստատություններՈւՂԻՂ. Փակ փողոցներ և լարված իրավիճակ մայրաքաղաքումԱնթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դիՖինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժելՀամերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքովՄբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետՍառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդինՆեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկելԲժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասինՆոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններինԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ, որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն (տեսանյութ)Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համարՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՎաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթըԽաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-իցՍփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներումՀունաստանում երկրաշարժ է եղելՏարաներ, ներարկիչներ, սրվակ․ 46-ամյա տղամարդու մոտ մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)Ադրբեջանում հրաբուխ է ժայթքելՇարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված