ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը Բագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ» Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք 

Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:

«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի։

Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը․ «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԳյումրիում ևս անհնազանդության ակցիա է (տեսանյութ)Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանը ռազմականացնելու ծրագրեր ունի. ՌԴ ԱԳՆՓրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Բագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՀայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելուՄԻՊ Անահիտ Մանասյանը, կարծես, նույնպես լծվել է հոգեւորականներին պիտակավորելու գործին․ «Հրապարակ»Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք. Վահե Հովհաննիսյան Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ ՀովհաննիսյանԱնհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակելՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանումԱնահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին
Ամենադիտված