Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Հույս ունեմ՝ առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո․ Թոբիաս Քեյլ

Science and culture

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է  «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային շնորհանդեսին  ներկա  են եղել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերության նախագծային խումբը՝  փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ, ՀՀ բուհերի ղեկավարներ, շահառու  տարբեր կառույցների և ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ  ակադեմիական քաղաքի ստեղծումը Կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրն է բարձրագույն կրթության և գիտության համակարգում:

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն առանձին քննարկվելու է բուհերում և գիտական կենտրոններում

«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ  ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:

«Մեր բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկելու են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները: Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ որակյալ որոշումները կարիք ունեն մասնագիտական քննարկումների»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: 

Բուհերն այսօր ֆինանսապես կախված են ուսման վարձերից

Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին՝ նախարարը նշել է՝  2006 թվականից բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով:  Ըստ նախարարի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից՝ որպես ֆինանսավորման աղբյուր, ինչը շատ հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի  վրա:

«Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի: Կառավարությունը զուգահեռաբար սկսել է գիտական համակարգի էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել՝ խրախուսելու գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվողների թվի աճը՝ հատկապես նպաստելով ոլորտում երիտասարդ գիտնականների ներգրավմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով այդ գործընթացում բարձրագույն կրթության որակի բարելավման կարևորությունը:

Առանց  հետազոտական բաղադրիչի ընդլայնման բարձրագույն կրթության որակի բարելավում չի կարող լինել

Բարձրագույն կրթության որակի  բարելավումը, ինչպես Ժաննա Անդրեասյանն է նշել, առանց  հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել. «Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ մեկտեղելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի ձևավորման, սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյության, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը: Եվ ոլորտի ֆինանսավորման ծավալները ևս կարող են էապես աճել շատ ավելի բարձր արդյունավետությամբ»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել Է՝ պետության կողմից խրախուսվող այս քաղաքականությունը  չի կարող լինել միայն Կառավարության ծրագիր. սա պետք է լինի բոլորի՝ բուհերի, գիտական կառույցների ծրագիրը. «Այս դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու, որպեսզի  հաջողություն ունենանք»,- համոզմունք  է հայտնել նախարարը:

Ակադեմիական քաղաքը կլինի մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված նոր միջավայր

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի հիմնական նպատակը, նշել է, որ այն լինելու է ոչ միայն ուսումնական ու գիտական տարածք, այլև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է գործի 24-ժամյա ռեժիմով: Սարգիս Հայոցյանի գնահատմամբ՝ ակադեմիական քաղաքը, մի կողմից իր շուրջն է համախմբելու բարձր տեխնոլոգիական մասնավոր կազմակերպություններին, մյուս կողմից դառնալու է հիմք՝ նոր կազմակերպությունների ստեղծման համար:

Բուհական 6 կլաստեր

Անդրադառնալով զուգահեռաբար ընթացող բովանդակային բարեփոխումներին՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ծրագրին, Սարգիս Հայոցյանը ներկայացրել է բուհական 6 կլաստերների՝ դասական բժշկական,  տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական,  մանրամասները:

Ակադեմիական խոստումնալից նախագիծ. Բազմաֆունկցիոնալ կինոթատրոն-համերգասրահ՝ 35 հազար հանդիսատեսի համար,  Ազգային ստադիոն

Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության  փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, տեղեկացրել է՝ այն ապահովելու է կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցությունը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։

«Հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, մաս է կազմում մի գործընթացի, որը սկսվել է դեռևս նոյեմբերին, և որի առաջին փուլի ավարտին՝ նախորդ տարեվերջին, ձևակերպվել է տեսլականը: Այնուհետև Հայաստան այցի և աշխատաժողովի արդյունքում ձևավորվել է պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել ակադեմիական քաղաքը: Այն ինչ ներկայացվելու է այսօր, դեռևս ոչ թե ծրագրի ավարտն է, այլ գաղափարների համախմբման փուլի ամփոփումը»,- ասել է Թոբիաս Քեյլը:

Թոբիաս Քեյլի խոսքով՝ տեսլականի մշակումն իրականացվել է տեղադիրքին ներկայացվող պահանջների, ենթակառուցվածքների հասանելիության, տարբեր կլաստերների համար կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություների, ինչպես նաև հնարավոր սոցիալական ազդեցության և տնտեսական գործոնների համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Քեյլը շեշտել է, որ տեղադիրքի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբները, Երևանի կենտրոնին մոտ լինելու, հարակից բնակավայրերը միմյանց կապելու և միաժամանակ հանրապետության բնակչության մեծ մասին հասանելի լինելու հանգամանքները։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար՝ հաշվի առնելով, որ քաղաքում պլանավորվում է տեղակայել բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ Ազգային ստադիոն, հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

Ուսանողների շարժունություն, ճկուն դասացուցակ, կեցության նոր պայմաններ

Թոբիաս Քեյլի խոսքով՝ ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր, իսկ կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։ Քաղաքը լինելու է կանաչապատ մեծ մակերեսով, ունենալու է լճակ, տրանսպորտային զարգացած համակարգ:

Ակադեմիական քաղաքի տարածքը

Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։  Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ: Ներկայում ընթանում են նաև ակադեմիական քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի, ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ կոմունալ ենթակառուցվածքների պլանավորման, տրանսպորտային ցանցի նախագծի կազմման աշխատանքները։

Նախագծման աշխատանքները կավարտվեն 2025 թվականին

Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո  մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին:

«Սա ապագայի նախագիծ է՝  հետագա 30 կամ միգուցե 50 տարվա համար:  Բնականաբար այս ամբողջ նախագիծը չի կարող միանգամից իրականացվել: Ես հույս ունեմ, առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7  տարի հետո»,- ասել է նախագծող խմբի պատասխանատու Թոբիաս Քեյլը:

Գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է

Ամփոփիչ խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագծման գործընթացում իրականացվող մանրակրկիտ ու որակյալ աշխատանքն ամբողջությամբ տալիս է այն վստահությունը, որ նույն կերպ շարունակելու դեպքում որակյալ կրթական միջավայր ենք ունենալու:

«Այս փուլում հարցերը, մտավախություններն ու անորոշությունները շատ են, և դա հասկանալի է: Դրանք չեն կարող չլինել, որովհետև գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Ժամանակակից բուհական միջավայրը և որակյալ կրթությունն ուսանողի համար անհրաժեշտ փորձառություն են, որն այսօր չենք կարողանում ապահովել: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանվել

Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:

«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը. կարիք չկա դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Կառավարությունը վերջին տարիներին շուրջ 280 %-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն ահռելի ծավալ է: Կառավարությունը միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանել: Սա նշանակում է՝ որպես պետություն մենք պետք է ջանքեր ներդնենք բուհերը զարգացնելու համար, և այդ նպատակով պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող բուհեր ենք ունենալու, որպեսզի կրթության որակը կախված չլինի այլևայլ գործոններից»,- խոսքն ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով իրականությունը, հիմնավորումներն ու զարգացման պահանջը:

Ակադեմիական քաղաքի նախագծի հայեցակարգի ներկայացումից հետո նախագծային ընկերության պատասխանատուն, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանել են ներկաների՝ նախագծին առնչվող հարցերին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular