Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածք Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ» Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասին Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան «2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ 

Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց. «Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»։ Ըստ Փաշինյանի, փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Եվ իսկապես, դժվար է չհամաձայնել, որ փոփոխությունների գործընթացը հեշտ չէ, բայց այլ հարց է, որ, ըստ էության, Փաշինյանն ինքնախոստովանություն է անում մի քանի «սեգմենտով»։ Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ինքնարդարացման հերթական արարի շրջանակներում խոստովանում է, որ փոփոխությունները ձախողվել են: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ընդհանրապես այն բոլոր ոլորտներին, որոնց այս իշխանությունները ձեռք են տվել։

Ընդհանրապես, ո՞րն է փոփոխություններ կատարելու մոտիվացիան։ Ընդունված պրակտիկայի համաձայն, փոփոխությունները ձեռնարկվում են որևէ ոլորտում բարելավում ապահովելու նպատակով, ինչն էլ իրենից ենթադրում է ԲԱՐԵՓՈԽՄԱՆ իրականացում։ Բայց ՀՀ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները իրավիճակի բարելավում չեն արձանագրում գրեթե ոչ մի ոլորտում: Այսինքն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության մի դրվագը վերաբերում է նրան, որ իրենք այդ փոփոխություններն անում են ինքնանպատակ, այսինքն՝ հենց այնպես ամենատարբեր ուղղություններով փոփոխություններ են կատարվում՝ առանց հաշվարկելու, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել դրանք, առանց վերջնարդյունքի նպատակադրման։

Իսկ եթե վերջնական նպատակադրում չկա, հաշվարկ չկա, ապա վերջնարդյունքը կարող է ավելի վատը լինել, քան կար նախքան այդ գործող ստատուս քվոն։ Շատ դեպքերում էլ պարզվում է, որ այդ փոփոխությունները ոչ թե միտված էին դրական արդյունքներ ստանալուն, այլ ընդամենն իմիտացիա էին՝ ժողովրդին ցույց տալու համար, թե գործընթաց կա։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայիս իշխանությունների օրակարգում է, բայց այդ փոփոխություններն այդպես էլ չեն իրագործվում։ Կարևորը՝ մեկը մյուսի հետևից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ ստեղծվեն, ու թեման մնա հանրային քննարկումների մակարդակում։

Այդպիսով, հանրության ուշադրությունը պարբերաբար կշեղվի անվտանգային խնդիրներից։ Իսկ որոշ դեպքերում իշխանությունների նախաձեռնած փոխատեղումները նույնիսկ փոփոխություն համարելն է դժվար, քանի որ նրանք վերցնում, քանդում են նախկինում եղած գործող համակարգը, փոխարենը փորձում ստեղծել նորը, որը խարխուլ հիմքի վրա է, և դեռ հարցական է՝ արդյո՞ք այն կգործի։ Վերջապես՝ ամենակարևոր հանգամանքը. նույնիսկ եթե լավ գաղափար կա, ապա գործող իշխանությունների կողմից այն այնպես է իրագործվում, որ այդ գաղափարն ընդհանրապես կորցնում է իր նշանակությունը. ինչպես ասում են` ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։

Վերցնենք, օրինակ՝ «ակադեմիական քաղաքի» գաղափարը, որը թվում է շատ արդիական, բայց իշխանությունները որոշել են միանգամից քանդել եղած բուհական ու կրթական համակարգը, արհեստականորեն միավորել բուհերն ու կրթական հաստատությունները գերկենտրոնացնել մի վայրում։ Ու արդեն բազմաթիվ մասնագետներ շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում այս նախաձեռնության հետ կապված՝ ընդգծելով, որ ներկայացված տեսքով ծրագրի իրականացման դեպքում կրթության որակը ոչ միայն չի բարելավվի, այլև կտուժի։ Ամփոփելով՝ նախ նշենք, որ փոփոխություն ենթադրող ծրագրերի իրականացման համատեքստում հաշվի չեն առնվում առկա ռիսկերն ու վտանգները, ինչի մասին փաստացի խոստովանում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»:

Այսինքն, նախօրոք իրավիճակի վերլուծություն և ախտորոշում չի կատարվում։ Երկրորդ՝ փոփոխություններ են կատարվում այն ժամանակ, երբ դրանք ուղղակի անհրաժեշտ չեն։ Այլ խնդիր է, որ դրանց իրականացման հարցում իշխանությունները որոշակի շահագրգռվածություն ունեն, քանի որ ֆինանսավորում են ստանում դրսից գրանտների, վարկերի կամ աջակցության այլ տեսակների տեսքով։ Այսինքն, գործ ունենք դրսից պարտադրված քայլերի հետ: Իսկ Փաշինյանի իշխանությունը վարպետացել է ուրիշների թելադրանքներն առաջ տանելու հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը (տեսանյութ)Ով կասի՝ Մարությանի կուսակցությունը ՌԴ-ի շպիոններն են, իմացեք՝ նիկոլական պրոպագանդա է. Մարության (տեսանյութ) Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ)Եթե մենք հաշտ լինեինք Տավուշում կատարվող իրավիճակի հետ, կուսակցություն չէինք հիմնի, սա ինքնանպատակ չի (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվելԱշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսայի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկմանՀայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետԹբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել 63 ցուցարարի (լուսանկարներ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածքՄիրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՍույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համարՄայիս ամսվա եղանակի կանխատեսումըՎրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբՆարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվՍա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասինՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. Ալիև Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե ՀովհաննիսյանԵս անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. Հայկ Մարության (տեսանյութ)Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ ՍրբազանԹանկարժեք մետաղների գները նվազել ենԱշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ) «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՍաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար, դու ի՞նչ գիտեիր՝ վառվել են, թե սպանվել (տեսանյութ)Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը որ հրաժարական տա, նոր էս գործը կբացվի. պատասխան պիտի տա երեխեքին սպանելու համար (տեսանյութ)Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Մայիսի 1-ի աստղագուշակ«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼՊապիկյան, այ տականք, 15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, սկի թուրքը չի կարում էդքան հայ սպանել (տեսանյութ)Մեքենան կոտրելով արագաչափը գլխիվայր շուռ է եկել Մյասնիկյան պողոտայում. տեղի է ունեցել վրաերթ. կա 4 տուժած (տեսանյութ)Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ
Ամենադիտված