Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա Սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ Հակոբյանին ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ) Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ) «Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան 

Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը

Բլոգոսֆերա

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ վճարողն իր կարգապահությամբ հավաստում է պետության հանդեպ ունեցած պատասխանատվության ընկալումը՝ որպես լոկոմոտիվ ապահովելով սեփական երկրի առաջընթացն ու զարգացումը:

Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը, քանի որ հարկային եկամուտների ցուցանիշներն էապես կախված են նաև ֆիզիկական անձանց և տնտեսվարողների շրջանում հարկ վճարելու գործընթացի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ցավոք, պատմական իրադարձությունների բերումով, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց: Այս կաղապարից և նմանօրինակ պատկերացումներից օր առաջ ձերբազատվելը խիստ հրամայական է:

Այժմ, անկախ պետության գոյության պայմաններում, քաղաքացիներն ու գործարարները հարկ վճարելն առաջնահերթորեն պետք է ընկալեն որպես ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության ապահովման գործում: Պատկերավոր ասած՝ հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով: Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին՝ ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամբարների, մանկապարտեզների, դպրոցների,  առողջապահական հաստատությունների, հասարակական անվտանգության, մրցունակ և ուժեղ պետության տեսքով: Պարտաճանաչորեն հարկ վճարելն այն նվազագույն գինն է, որն անհրաժեշտ է սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և հանրային բարեկեցությունն ապահովելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՊԵԿ-ը շեշտադրել է հարկ վճարողներին բարձրորակ ու թվայնացված, կարիքահեն ծառայությունների մատուցմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու կամավոր կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումն ու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը ՊԵԿ-ի կարևոր առաջնահերթություններից են:

Հարգելի՛ հարկ վճարողներ, Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակելու է զբաղվել նաև ձեզ հուզող խնդիրների գույքագրմամբ և դրանց լուծումների ապահովմամբ: Կոմիտեի համար չափազանց կարևոր է, որ հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, շարունակաբար ավելացնեն շրջանառության ծավալները, բիզնեսի մասշտաբները՝ զերծ մնալով բյուրոկրատական ավելորդ գործընթացներից և վարչարարությունից բխող հնարավոր բոլոր տեսակի անհարմարություններից:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն առավելապես ուղղված են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմանը, իրավախախտումների կանխարգելմանը, ստվերի դեմ պայքարին, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխմանը, հարկ վճարողներին թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սպասարկման ծառայությունների տրամադրմանը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով  հասարակության մեջ արմատավորել կամավոր հարկային կարգապահությունը:

Համոզված եմ, որ ձեռնարկվող բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացումը, արհեստական ինտելեկտի գործիքակազմի առավել լայն կիրառումը կարճաժամկետ հեռանկարում թույլ կտան ունենալ հարկային և մաքսային արմատապես նոր համակարգ:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում են հարկային մուտքերը, բարձրանում է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակը, որը կարևոր պայմաններ է ստեղծում պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար: Հարկ վճարող-պետություն գործընկերային փոխըմբռնումը և միևնույն նպատակին ծառայելու ընկալումը անխուսափելիորեն տալիս են իրենց պտուղները:

Պետական եկամուտների կոմիտեի անունից ցանկանում եմ վերստին ընդգծել, որ հարկ վճարողների բարեխղճությունը և կարգապահությունը կշարունակեն արժանանալ պետության առանձնահատուկ վերաբերմունքին: Օրինապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը լինելու են բացարձակապես աննկատ, իսկ պետության հետ շփումը՝ առավել սահուն և անխոչընդոտ: Այդպիսով՝ օրինապահ հարկ վճարող կարգավիճակը ոչ միայն Սահմանադրությունից և օրենքներից բխող բնականոն վիճակ է, այլ նաև՝ խիստ «ձեռնտու»՝ ժամանակի և այլ ռեսուսների խնայման առումով:

Հարկերի հավաքագրումից զատ, պետության կարևորագույն գործառույթներից է նաև միջոցների նպատակային տնօրինումը: Պետությունը հարկ վճարողների հետ փոխվստահության մթնոլորտի ապահովման համար պետք է խնամքով վերաբերվի հարկ վճարողների վճարած յուրաքանչյուր դրամին՝ երաշխավորելով ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Համընդհանուր բարօրության և արդարության մթնոլորտի ապահովման գործում այս մոտեցումն այլընտրանք չունի: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին` պետության առաջընթացի գործում ունեցած անգնահատելի վաստակի համար:

Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայուն զարգացման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)Դուք սատանային եք ծառայում, ոչ թե Հայաստանին. հոգևորականը՝ ոստիկաններինՈստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծումՍա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ ՀակոբյանինԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվելՉինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՀատիկ-հատիկ պատասխան եք տալու, որ թուրքին բերիք, դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու. Դանիելյան Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, ԱրագածոտնիցՈւսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ)Ոստիկանները սևազգեստ մայրերին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության մուտքինՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
Ամենադիտված