Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Կիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Հենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ) 

Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին Միջազգային հանրապետական ինսիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների թիրախավորումն առցանց հարթակներում» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ: 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության և հանդուրժողականության երաշխավորումը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։ 

«Ցավոք, անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Սա հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջիններս գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Այս առումով առավել խոցելի են հատկապես հանրային գործունեություն իրականացնող այն կանայք, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական միջավայրում պոպուլյար չեն։

Ընդ որում, հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք, քան տղամարդիկ: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։ 

Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը։

Պանելային քննարկումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների Ես քվեարկել եմ հօգուտ ինձ, որովհետև վստահ եմ եղել՝ շահերի բախում չկա. Հովակիմյան Ցուցարարները մտան ԵՊՀ. ուսանողներին իրազեկում են Տավուշում տեղի ունեցող դեպքերի մասինՆիկոլի հիմար մտքերը մի արտաբերեք, չարիքը Երևանում է, նա ձեռք է տալիս բոլորին, կամազուրկ մարդ է պետքԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումԲարեկամության կամուրջներ Ռուսաստանի կառավարությանն առնթեր ֆինանսական համալսարանումՎերջին շաբաթներին իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ (տեսանյութ)Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՄի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)
Ամենադիտված