Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից Խնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ) Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) 

Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել

Քաղաքական

Արցախի ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ մեկնաբանելով Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը․

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը։

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո մեր տարածաշրջանը հայտնվել է լուրջ տրանսֆորմացիաների տիրույթում և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի երաշխավորում սպասված և խոստացված տևական խաղաղությունն ու կայունությունը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին: Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց:

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը / երեք խմբակցությունները/ մտահոգված է /են/, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը /խմբակցությունները/ հորդորում է/ են/ ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու/կենտրոնացնելու վերաբերյալ:

Երևան

19. 04. 2024 թ.

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների
Ամենադիտված