«Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը:
Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:
«Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ՝ որդի Վովայի, տոհմիցն Փաշինյան․
Քեզ առողջություն և արևշատություն մաղթելով՝ խնոարհաբար խնդրում ենք ներկա գտնվելու մեր նախագծային աշխատանքին, անվամբ՝ «Համախմբում», որն է՝ համախմբում պետության և պետականության շուրջ, միաժամանակ «Պապ թագավոր» անվամբ ներկայացմանը, որին մասնակցում ենք մենք և մեր ավագ դասընկերները։
Կտրելով Քո թանկագին և բազմազբաղ ժամանակից՝ խոնարհաբար խնդրում ենք բարեհաճությունդ՝ չմերժելու և պատվարժան անձովդ ու շքախմբովդ մեծ շուք հաղորդելու մեր միջոցառմանը»,– ասված է նամակում։