Աշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկ Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան 

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են: Զրուցել ենք նաև Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին անուն առ անուն ցուցակագրելու՝ իշխանական պատգամավորի առաջարկի և, իհարկե, Տավուշի մասին:

-Պարո՛ն Իշխանյան, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թ.-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների: Ինչի՞ մասին են վկայում զեկույցում արձանագրված ցուցանիշները: Արևմուտքն ամեն կերպ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հանկարծ՝ արևմտյան ծագում ունեցող զեկույցում նման հստակ բնորոշումներ:

-Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր Freedom House-ի զեկույցը։ Freedom House-ն այն կազմակերպությունն է, որ երկու տարի անընդմեջ Հայաստանում իրավապաշտպանական համաժողով էր անցկացնում, որի մասնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գովաբանում էին Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ի դեպ, երկու համաժողովին էլ հրավիրված էին միայն իշխանության գովերգողները։ Նման իրավապաշտպանական համաժողով երբևէ չէր եղել, քանի որ իրավապաշտպանները, որպես կանոն, միշտ իշխանությունների ընդդիմախոսներն են։ Տպավորություն ստեղծվեց, որ Freedom House-ը ոչ թե իրականում իրավապաշտպանական գործունեությամբ է զբաղվում, այլ քաղաքականությամբ, ինչպես հավաքական Արևմուտքը, պաշտպանելով Հայաստանի իշխանությանը, չնկատելով աղաղակող անօրինականությունները։ Այս տեսակետից, չնայած, իմ կարծիքով, մեղմությանը, ամեն դեպքում, ողջունելի է Freedom House-ի այս զեկույցը։ Կարծում եմ, որ Հայաստանում այնքան աղաղակող են դարձել մարդու իրավունքների խախտումները, որ Freedom House-ն այլևս չէր կարող լռել։

-Իշխանությունը զեկույցի հետ կապված իրեն ուղղված հարցերին արձագանքում է մոտավորապես այսպես՝ իրենք մեզ չպետք է ասեն՝ նվազել է ժողովրդավարությունը, թե աճել: Բայց նույն իշխանությունները, երբ իրենց անհրաժեշտ է, մատնանշում են բոլոր հնարավոր վարկանիշներն ու ցուցանիշները, որ երջանիկ երկիր ենք, որ դրական ցուցանիշ ունենք այս կամ այն ոլորտում: Սա ուղղակի ինքնապաշտպանական բնա՞զդ է:

-Աշխարհում չի եղել և չկա որևէ երկիր, որի ղեկավարությունն ընդունի երկրի ոչ ժողովրդավարական բնույթը։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումն է՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Իսկ դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ քպական պատգամավոր համարձակվեր համաձայնել զեկույցի թեզերի հետ՝ թեկուզ վերապահումներով և մտահոգություն հայտնելով։ Հաջորդ իսկ օրը նրան մեղադրանք կառաջադրվեր, և նա կհայտնվեր ճաղերի ետևում։ Ինչ վերաբերում է Հայաստանի երջանկության ցուցանիշին, ապա իշխանական պատգամավորներն իսկապես երջանիկ են։ Նրանց բացարձակապես չի մտահոգում Արցախի կորուստը, պատերազմում զոհված հազարավոր երիտասարդները, Բաքվի բանտերում տառապող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Նրանք զուրկ են արժեքային համակարգից, ազգային արժանապատվությունից և պաշտում են միմիայն փողը՝ անկախ դրա ծագումից։

-Ցեղասպանության զոհերի ցուցակագրման մասին է խոսել իշխանական պատգամավորներից մեկը: Ոմանք նշում են, որ այս մարդիկ անցել են պատմության մեր այդ ժամանակաշրջանի ուրացմանը, որոշները բոլորովին էլ զարմացած չեն՝ նշելով, որ սա մեծ ծրագրի հերթական քայլն է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և ի՞նչ վտանգներ կան թեկուզև միայն նման հայտարարությունների մեջ, երբ տարիներ ի վեր բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին:

-Ինչպես նշեցի, անհնար է՝ որևէ քպական պատգամավոր համարձակություն ունենա որևէ հարցի մասին ինքնուրույն կարծիք հայտնել։ Այնպես որ, այդ պատգամավորի ասածը, այո՛, մեծ ծրագրի հերթական քայլն է։ Հիշեցնեմ, որ այդ պատգամավորը մշտապես եղել է այս կամ այն անձի կամակատարը՝ զուրկ լինելով սկզբունքներից։ Իմաստ չեմ տեսնում պատասխանել նրա անտրամաբանական «մտքերին»։ Կարծում եմ, որ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իրականացնում է թուրք-ադրբեջանական օրակարգ-ծրագիրը։ Այդ ծրագրի առաջին քայլը 2020 թվականի պատերազմի հրահրումն էր, հետագայում Արցախի ուրացումն ու ցեղասպանությունը։ Այդ ամենը «մարսելուց» հետո վարչապետ կոչեցյալը սկսեց գործել արդեն բաց խաղաթղթերով՝ ուրանալով հայոց խորհրդանիշ Արարատ լեռը, հակադրելով «պատմական» և «իրական» Հայաստանները։ Հիշենք նաև նրա Թուրքիա այցելությունը, Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, այն երկրի, որը անմիջականորեն մասնակցում էր 2020 թվականի պատերազմին։ Այս իշխանության ցանկությունն է ողջ հայ ժողովրդին զրկել պատմական հիշողությունից, ազգային արժեքներից, արժանապատվությունից՝ դարձնելով նյութապաշտ զանգված։ Ես վստահ եմ, որ 2018 թվականին իշխանության եկավ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալական ցանցը։

-Տավուշի մարզի, դրա չորս գյուղի «վերադարձի» մասին էին վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչների ելույթները, չնայած օրերս Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր կատարած այցի ժամանակ, ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում: Մարդիկ չեն կերակրվում այն թեզերով, թե՝ «սա էլ տանք, պատերազմ չլինի, այն էլ տանք, որ լավ ապրենք»: Ի՞նչ է կատարվում այս առումով:

-Կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալն իր նախնական պայմանավորվածություններում խոստացել է Արցախի հանձնումը՝ կարծելով, թե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն։ Բայց այժմ էլ շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական հերթական պահանջները, քանի որ հակառակ դեպքում կբացահայտվեն այդ պարտավորությունները։ Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը կասկածու՞մ է, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո այդ առաջարկը կրկնվել է, և եթե... լեզուս չի պտտվում ասել, Տավուշի 4 գյուղերը հանձնեն, հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ նորից, ինչպես այժմ, ժողովրդին կվախեցնեն պատերազմով։ Զգալով որոշակի դիմադրություն տավուշցիների կողմից՝ վարչապետ կոչեցյալը անսպասելիորեն նորից այցելեց Տավուշ։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ չնայած գոյություն ունի հատուկ հանձնաժողով սահմանազատման հարցերով, բայց ինքն անձամբ է վարում «խաղաղության», այն է՝ Հայաստանը մաս առ մաս հանձնելու բանակցությունները։ Համոզված եմ, որ պրոցեսը կանգ չի առել, վարչապետ կոչեցյալն, իր սովորության համաձայն, ստում է։ Հանդիպումից հետո լսելով ոսկեպարցիներին՝ տպավորություն ստացա, որ նրանցից շատերը զգուշանում են խոսել։ Հավանաբար, այս օրերի ընթացքում, տարբեր մեթոդներով, օգտագործելով հատուկ ծառայությունները, վարչապետ կոչեցյալը փորձել է ահաբեկել գյուղացիներին, ինչպես նաև հակասություններ առաջացնել ոսկեպարցիների ու բաղանիսցիների միջև։ Մնում է հուսալ, որ այն չի հաջողվի։ Վարչապետ կոչեցյալի և նրան հավատարիմ ստրուկների պես ծառայող քպականների համար հասկանալի չեն հայրենիք, պետություն, անվտանգություն հասկացողությունները։ Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը։ Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
Ամենադիտված