ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան «Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ» Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը 

«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անհարմար եւ աբսուրդային իրավիճակում է հայտնվել։ Նրան ենթակա հիմնարկը վարչական դատարան է դիմել եւ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հրամաններից մեկը։ Տեղեկությունը զետեղված է «Դատալեքսում»։ Այդ հրամանով առանց կազմակերպության հետ քննարկելու, նախարար Ավանեսյանը փոխել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ կենտրոնի պետի տեղակալի հաստիք սահմանել` առանց այս կառույցի հետ քննարկելու, իսկ սա «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ դատաբժշկական կենտրոնի կանոնադրության կոպիտ խախտում է։ Հաստիքացուցակը սեփական նախաձեռնությամբ փոփոխելով ու ավելացնելով փոխտնօրենի հաստիք՝ նախարարը միջամտել է ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարմանը, որը տնօրենի բացարձակ իրավունքն է՝ համաձայն ՊՈԱԿ-ի կանոնադրության: Հայցադիմումը դատարանը ստացել է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք․ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը փետրվարի 16-ին ձերբակալվեց, ապա մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Կենտրոնն այս պահին ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գեւորգյանը։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ Մհեր Բիշարյանը ներկուլիսային ինտրիգների զոհ է, որոնց նպատակը նրան մեկուսացնելն ու դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում յուրայիններին նշանակելն էր։ Փետրվարին լուր տարածվեց, որ նախարարն իմպերատիվ կարգով փոխում է այս հիմնարկի հաստիքացուցակը, պետի տեղակալ է նշանակում, որն էլ հետագայում պետք է նշանակվի Բիշարյանի պաշտոնում։ 

«Այսինքն՝ որ ինչ ուզեն, անեն, հաստիքացանկ փոխեն, իրենց մարդկանց բերեն-դնեն, հետո տեսնեն, թե որտեղ ինչ «պլյուս-մինուս» են անում, ջրծաղիկն ալերգիա գրեն, ալերգիան՝ եսիմինչ»,- ասում է ներքին անցուդարձից տեղյակ անձը։ Փետրվարի կեսերին մի պահ լուրեր տարածվեցին, որ Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակելու Բժշկական համալսարանի դասախոս, մասնագիտությամբ իրավաբան, Առողջապահության ինստիտուտի նախկին աշխատակից Մարտին Ալեքսանյանին, սակայն դա տեղի չունեցավ։ Հավանաբար տեսնելով, որ կենտրոնի մասնագետները, մասնավորապես, տնօրենի պաշտոնակատար, դատաբժիշկ Շավարշ Գեւորգյանը դիմադրում են, նախարարը հրաժարվեց իր մտադրությունից, եւ Մարտին Ալեքսանյանի նշանակման հարցը սառեցվեց։ 

Մարտին Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ տարածվող լուրերը։ Ճի՞շտ է, որ Ձեզ պատրաստվում են նշանակել դատաբժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ։ «Այդ մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, լավ կլինի՝ լիազոր մարմնին հարցնեք։ Քանի դեռ դա խոսակցություն է, ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանություն տամ, ոչ պրոֆեսիոնալ կլինի»։ Ասաց նաեւ, որ տեղյակ չէ դատական գործընթացից ու ներկայում նախարարության հետ առնչություն չունի։ Լիազոր մարմնից մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանց պատասխանին կսպասենք»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ)
Ամենադիտված