Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը 

Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում

Վերլուծական

Երեկ վարչապետի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որը հերթական անգամ փաստի առջև կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներին և հերթական անգամ միակողմանի զիջումներ էր ենթադրում թշնամուն: Փաստացի, Կիրանց ու Ոսկեպար գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածները, ըստ երեկվա հաղորդագրության, մայիսի 15-ից հետո հանձնվելու են Ադրբեջանին: Մայիսի 15-ից սկսած՝ այդտեղ գտնվող հայկական ամեն ինչ դառնում է Ադրբեջանի համար լեգիտիմ թիրախ: Փաշինյանը այս որոշմամբ քանդում է ՀՀ ամենապաշտպանված սահմանային գիծը: Սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում՝ վտանգելով Հայաստան մտնող գազամուղը: Թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան–Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում   իսպառ փակվում է Գորիս-Կապան մայրուղու օրինակով: Բացի այդ,  ունենալու ենք ադրբեջանական խոշոր հենակետեր, որտեղից Վանաձոր, Ալավերդի ու Իջևան տասնյակ կիլոմետրերի հեռավորություն է լինելու:  

Հաջորդ վտանգավոր կետը՝ ՀՀ ԶՈՒ նահանջն է, ինչը, ըստ էության, կազմաքանդելու  է Տավուշի առաջնագիծը: Ոչ պակաս ուշագրավ շեշտադրում է խաղաղապահների տեղակայումը: Հանրությանը որևէ խոսք այս մասին չէր ասվել, իսկ եթե ընդունենք, որ այս փաստաթուղթն ի մի բերելու բանակցությունները բավական երկար էին ընթանում, ապա խաղաղապահների հետ էլ բանակցությունները երեկ չէ, որ սկսվել են: Սա հերթական գաղտնի քայլն է ժողովրդի թիկունքում և դեռ հարց է՝ ովքե՞ր են լինելու այդ խաղաղապահները: Կա երկու տարբերակ՝ ռուսական կողմը, որի ռազմաբազան այսօր պահում է հայ-թուրքական սահմանը և միայն հեռադիտակներով զինված, որևէ գործնական քայլերի դիմելու մանդատ չունեցող եվրոպացի դիտորդները: Հաշվի առնելով Փաշինյանի քաղաքական դրեյֆը դեպի Արևմուտք՝ դժվար չէ կռահել՝ ում վրա է կանգ առել վերջինիս ընտրությունը և ինչ վտանգներ է դա պարունակում սահմնամերձ շրջանների բնակիչների համար: 

Բացի այդ, վարչապետի աշխատակազմը հետաքրքիր միջոց էր գտել հանրությանը սփոփելու՝ հայտարարելով, որ, ըստ էության, Բաքվին նվիրում են ոչ թե 4, այլ 2.5 գյուղ: Սակայն, կասկած չկա, որ մյուս գյուղերին, որոնք դեռ չեն հայտնվել այս ցանկում՝ նույն ճակատագիրն է սպասվում, միայն թե՝ արդեն հաջորդ փուլում: Եթե ոմանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանից տարբեր հատվածների հանձնումն սկսում է Տավուշի գյուղերից, ապա դա այդպես չէ: Հայաստանի հանձնումը Փաշինյանն ու թիմակիցներն սկսել են Սյունիքում բանավոր փոխըմբռնմամբ շուրջ 200 քկմ հանձնելով, ընդ որում՝ զորքին այդ ընթացքում տված էր չկրակելու հրաման և որպես արդյունք տեղ-տեղ նաև հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև անգամ ձեռնամարտեր էին տեղի ունենում: Մեկ այլ դրվագ էլ չմոռանանք, 2021-ին համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա, որի համաձայն՝ Փաշինյանի ձեռամբ` ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։ Հիշեցնենք, որ այն ժամանակ դեռ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ԱԺ-ում փաստացի չէր հերքել այս փաստաթղթի իսկությունը:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ամենադիտված