ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան «Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ» Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը 

Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին

Քաղաքական

Միջազգային մամուլը երեկ լայնորեն անդրադարձել է ամիսներ շարունակ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլին: Թեման լուսաբանել են բազմաթիվ   միջազգային հեղինակավոր պարբերականներ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Agence France Presse-ը, AP-ն, Washington Post-ը, The Indepandet -ը, ABC News-ը և այլն: Նրանք հիմնականում հրապարակել են ընտանիքի հայտարարությունը, ըստ որի Վարդանյանը  հացադուլն սկսել  է ապրիլի 5-ին, մինչդեռ ընտանիքն այդ մասին իմացել է  միայն ապրիլի 18- ին: Նշվում է, որ Ռուբեն Վարդայանն այդ քայլով պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալներին և ապահովել «միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն»։ Այս մասին հայտնում է NEWS.am

Միջազգային մամուլն ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների խախատումներին՝   հաղորդելով, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: 

Figaro-ն և РБК-ն հարցազրույցներ են հրապարակել  Վարդանյանի  ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Վերջինս ասել է, որ ընտանիքը որևէ տեղեկություն չունի նրա առողջական վիճակի մասին։

РБК-ի հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասել է, որ ընտանիքը չունի Ռուբեն Վարդանյանի  առողջական իրական վիճակի մասին հավաստի տեղեկություններ ստանալու հնարավորություն։ «Մենք վախենում ենք նրա առողջության, նրա վիճակի համար։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ հենց այդ ժամանակից ի վեր նրան այլևս չեն տվել զանգի հնարավորություն», - ասել է Դավիթ Վարդանյանը:

Figaro-ի հարցին, թե հոր  բանտարկելուց հետո արդյոք Բաքվի իշխանություններից տեսակցության թույլտվություն խնդրե՞լ է, Դավիթ Վարդանյանը պատասխանել էր. «Հայի համար Բաքու գնալն անհնար է:  Մենք հույս ունենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կարող են դա անել՝ գնահատելու համար նրա, ինչպես նաև Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։ Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել էին սեպտեմբերի 27-ին՝ Արցախից Հայաստան մուտք գործելու պահին։ Այնուհետև նրան կալանավորել էին չորս ամսով, իսկ հունվարին կալանքը երկարաձգել էին ևս չորս ամսով։ Ադրբեջանը Վարդանյանին շինծու մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու, ահաբեկչություն ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբավորումներ ձևավորելու և դրանց գործունեությանը մասնակցելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը
Ամենադիտված