Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) 

Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել․ եկեք վերահաստատենք՝ մեկ ազգ ենք․ Արամ Ա

Հասարակություն

Արցախը մեզ համար անցյալ չէ, այն Կիլիկիո Կաթողիկոսության օրակարգի առաջանահերթությունն է։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա․ Կաթողիոկոսը․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական պագամ յղեց հաւատացեալ ժողովուրդին՝ հիմնականօրէն անդրադառնալով արցախահայութեան տագնապին գծով լուծումներ որոնելու եւ արցախահայութեան տուն վերադառնալու իրաւունքը հաստատելու պայքարին մէջ հայ եկեղեցւոյ առած քայլերուն։

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի ձեռամբ մատուցուած Ս. Պատարագին, հաւատացեալներու կողքին, ներկայ էին այս օրերուն Կաթողիկոսարանին մէջ օրերս գումարուող համագումարի մասնակիցները։

Իր պատգամին մէջ, առաջին հերթին, Հայրապետը վերյիշեցուց Քրիստոսի՝ իր աշակերտներուն վստահած առաքելութիւնը, որուն իրագործումին շնորհիւ ներկայիս մենք կը վայելենք հայ եկեղեւոյ հովանին։ Առ այդ, այս պրիսմակէն դիտելով հայ եկեղեցւոյ պատմութիւնը՝ Նորին Սրբութիւնը դիտել տուաւ, որ հայ եկեղեցին միշտ ալ իր կեանքը նոյնացուցած է իր ժողովուրդի կեանքին հետ. այս իմաստով արցախահայութեան ներկայի հրատապ հարցերը կը պատկանին նաեւ մեր եկեղեցւոյ։ Ան ընդգծեց, որ հայ եկեղեցին, իր մարգարէական կոչումին հաւատարիմ մնալով, յորդորողի եւ վտանգներու ու չարիքի դիմաց կեցուածք ճշդողի եւ ուղղողի դեր ստանձնած է՝ վկայ Ղեւոնդ Երէցներն ու Խրիմեան Հայրիկները։

Անդրադառնալով վերջին տարիներուն Հայաստանի մէջ մեր եկեղեցւոյ նկատմամբ արտայայտուող կեցուածքներուն, որոնց նպատակը լուսանցքայնացնել է մեր եկեղեցւոյ պատմական դերակատարութիւնը՝ Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց. «նման երեւոյթներու եւ փորձերու դիմաց, որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, մենք «ՈՉ» կ՚ըսենք. կը մերժենք նման մօտեցումներ եւ քայլեր՝ ոեւէ մէկուն կամ որեւէ իշխանութեան կողմէ։ Այդ փորձերը խոտոր կը համեմատին մեր ժողովուրդին, եկեղեցւոյ առաքելութեան, մեր պատմութեան ոգիին ու վկայութեան»։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետը իր զօրակցութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ նշելով, որ հայ եկեղեցին մէ՛կ եկեղեցի է՝ իր Հայրապետական երկու Աթոռներով. ուստի, որեւէ արարք, կեցուածք կամ արտայայտութիւն ուղղուած Ս. Էջմիածնին, ուղղուած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որովհետեւ մեր եկեղեցին մէկ է եւ մենք չենք կրնար լուռ մնալ նման երեւոյթներու դիմաց։

Այս բոլորէն ետք, Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռը իր առաքելութիւնը ըմբռնած է որպէս հաւատքի՛ առաքելութիւն եւ ազգային ծառայութիւն։ «Մեր պատմութիւնը յստակ կերպով կը վկայէ, որ հոգեւորը ու ազգայինը, հայրենիքը, ազգը ու եկեղեցին մէկ ամբողջութիւն կը կազմեն։ Եկեղեցին ինքզինք պէտք չէ նոյնացնէ քաղաքական, պետական, կուսակցական կառոյցներու հետ. ան ինքզինք պէտք է նոյնացնէ Հայաստանի գերագո՛յն շահերուն եւ մեր ազգին իտէալներուն հետ», շեշտեց Նորին Սրբութիւնը՝ միաժանամանակ յիշեցնելով անցնող տարիներուն Հայրենիքը յուզող հարցերուն ու մարտահրաւէրներուն նկատմամբ մեր Ս. Աթոռին կեցուածքներն ու տեսակէտները։ «Յաճախ ըսած ենք եւ պիտի ըսենք, թէ Արցախը մեզի համար անցեալ չէ. Արցախը մեզի համար մի՛շտ ներկայ է, մեր կեանքին մէջ մնայուն տագնապ է եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան օրակարգին վրայ միշտ առաջնահերթութիւն է» ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս եւ այս առումով անդրադարձաւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին կազմակերպած գիտաժողովին։

Բացատրելով Հարթակին եւ այս գիտաժողովին նպատակները, մասնակիցներուն մասնագիտական եւ իրենց ոլորտներուն մէջ ազդեցիկ դերակատարութիւնը՝ Հայրապետը անգամ մը եւս շեշտեց, որ մեր Ս. Աթոռը Արցախի ժողովուրդին հետ է եւ անոր տագնապին լուծման համար, միջազգային համայնքի երաշխաւորութեամբ, իրաւական եւ քաղաքական ուղիներու որոնման աշխատանքներ կը տանի, որովհետեւ Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան դէմ պայքարը լոզունքներէ անդին կը պահանջէ գործնական քայլեր։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց, որ հայութեան պատմութիւնը բնաւ զիջումի քաղաքականութեան պատմութիւն չէ եղած, այլ եղած է մարտունակ քաղաքականութեան պատմութիւն։ Համայն հայութեան Հայրենիք Հայաստանի ու Արցախի տագնապները նաեւ մե՛ր տագնապներն են, ըսաւ ան ու իր խօսքը եզրափակելով՝ յորդորեց. «հետեւաբար, եկէ՛ք, սիրելի ժողովուրդ հայոց, Աստուծոյ օրհնութեամբ մեր հաւատքը ու մեր յոյսը վերահաստատենք՝ Արցախի եւ մեր հայրենի ժողովուրդին նկատմամբ։ Եկէ՛ք, Աստուծոյ օրհնութեամբ, գործնապէս ցոյց տանք, թէ մենք մէ՛կ Հայրենիք ունինք, մէ՛կ ազգ ենք եւ այս անանջատելի մէկութեան գիտակցութեամբ շարունակենք զօրավիգ կանգնիլ, գործնապէ՛ս, Արցախին, Հայաստանին եւ հայրենի մեր ժողովուրդի զաւակներուն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել
Ամենադիտված