«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն «Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն 

Փաստաթղթի նենգ ծնունդը վտանգավոր վիճակ է ստեղծել, միակ ելքը քաղաքական փոփոխություններն են. Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի

Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։

ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում անտառից փայտ կտրողների ցույցի ժամանակ Նիկոլը ուժայիններին ասել էր. «ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Հիմա հանդարտ-սիրուն Տավուշ մեծ աղետ բերվեց։

Միակ ճանապարհը՝ հակադրվել քաղաքականությամբ

Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ, ու նաև այն պատճառով, որ «մեծարգոյի» դիմաց քաղաքական համակարգ չկա, որ նրա ձեռքը բռնի։ Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է։ «300 սպարտացիների» պատմությունը վաղուց էր ու միֆական։ Առանց կազմակերպված քաղաքական համակարգի ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու մեր պայքարին։ Ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու հետպատերազմյան փուլին։ Ո՞նց ենք դուրս գալու այս դժոխքից, խուսափելով պատերազմից, չէ՞ որ ՄԵԿ հոգին ու, նրա պասով, ողջ Արևմուտքն ընդունեց, որ դա Ադրբեջան է և վերջ։ 

Հասել ենք այն կետին, որ, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցությունները, գործիչները, խմբակցություններն են ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրենց վարքագծով և բովանդակությա՜մբ են այդպես ասում։

Եթե մենք պետության պահպանումը չդարձնենք քաղաքական թեմա և չվերածենք քաղաքական պրոցեսի իր բովանդակությամբ և իր գործիքակազմով, ապա մենք կամ կունենանք պայքարի իմիտացիա (Արցախի շրջափակման ամիսների պես), կամ արկածախնդրություն (դրա նշաններն արդեն կան), կամ լավագույն դեպքում՝ ազնիվ մղումներով գործի տապալում։

Այս վիճակում միակ ուշադրության արժանի և արժեքավոր խոսքը քաղաքական բովանդակությունն է, քաղաքական լուծումների առաջարկը, հարցի քաղաքական շեշտադրումը։ Սուտ է պնդումը թե առաջնորդներ չկան, դրա պատճառով է այս վիճակը։ 

Կոնկրետ Տավուշում (կամ Տավուշից) իրական պայքարի մեջ ձևավորվում են լիդերներ՝ Բագրատ Սրբազան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան և այլոք։ Մեր պայքարը պետք է լինի քաղաքական-համապետական, հարցադրումները և քայլերը պետք է լինեն մաքուր քաղաքական.

1. Այս փաստաթուղթը ծնվել է նենգաբար այն պահին, երբ Հայաստանում ձևակերպվում էին լուրջ առաջարկներ իրավիճակը շտկելու համար. ինչո՞ւ, ինչպե՞ս։

2. Ունե՞ր արդյոք Մ. Գրիգորյանը լիազորություն նման թուղթ ստորագրելու։

3. Այս փաստաթուղթը ակնհայտորեն մեկ օրում չի գրվել, և ՀՀ իշխանությունները մինչև վերջին օրը խաբել են ժողովրդին։

4. Այս ԱԺ-ն այլևս ոչինչ չունի քննարկելու, բացառությամբ Տավուշում ստեղծված իրավիճակի։

5. Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ունենա լրջություն` թույլ չտալու Տավուշում «արյան գետեր», որևէ արկածանդրություն, որևէ լոկալ պայքար։ Սա գյուղերի հարց չէ, սա ՀՀ պետականության հարցն է։

6. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է ծայրահեղ բարդ վիճակում՝ նախապես հայտարարելով, որ այդ տարածքները Ադրբեջանինն են, և այդ փաստն ի գիտություն է ընդունվել միջազգային հանրության կողմից։ 

7. Անհրաժեշտ է սկսել քաղաքական ինտենսիվ կոնսուլտացիաներ՝ բոլոր ունակ ուժերի, միավորների, անհատների մասնակցությամբ։ Ձևավորել պայքարի լայն ձևաչափ՝ հանրային բոլոր շրջանակների մասնակցությամբ։ 

8. Այսօր ամենալուրջ քաղաքականությունը ապակուսակցական շարժումն է, որտեղ կբարձրացվեն 1-6 նշված հարցերը, (սրանք շատ կարևոր հարցեր են, շատ բաների վրա լույս սփռող) ու հանրությանը կոգևորեն ու կտանեն երկրում քաղաքական խորքային փոփոխությունների։

Ծայրահեղ արկածախնդրություն կլինի պրոցեսի լոկալացումը կամ կենցաղայնացումը՝ Տավուշի խնդիր կամ տավուշցու, Կիրանցի խնդիր՝ կիրանցու, Ոսկեպարի և այլն։ Փաստաթղթի նենգ ծնունդ արդեն բոլորիս դրել է ծայրահեղ վտանգավոր վիճակում, միակ ելքը քաղաքական փոփոխություններն են, որոնք կբերեն լարվածության թուլացման՝ երկրի ներսում, և երկրի սահմաններին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)
Ամենադիտված