Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանում Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն Պետրոսյան 

Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները

Վերլուծական

Այսօր լրանում է Թավշյա հեղափոխության հաղթանակի 6-րդ տարելիցը, 2018-ին այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընտրվեց նախագահ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փաշինյանի կառավարման 6 տարիների գլխավոր ձախողումները և վատությունները, որոնք արվել են հայ ժողովրդին և Հայաստանին։

 1) 44-օրյա պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի փաստացի հանձնում

2) Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ և միակողմանի զիջումների տեսքով

3) ՀՀ անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի անվան տակ երկիրը նորանոր անվտանգային մարտահրավերների առջև կանգնեցնելը

4) Ձախողված արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ փաստացի մնացել է առանց դաշնակիցների՝ շրջապատված թշնամիներով

5) Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

6) Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին

7) Ընտրվելուց հետո պառակտեց ազգը, հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սպիտակների ու սևերի

8) Հասարակության մեջ լայն տարածում գտավ հայհոյանքը, լկտի ու ատելությամբ լի խոսքը, անհարգալից ու անհանդուրժողական վերաբերմունքն այլակարծության նկատմամբ

9) Ուղղորդված արշավ սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որին ակտիվ մասնակցում էին պետական պաշտոնյաներ և իշխանության սատելիտներ

10) Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողում, ինչի մասին փաստում է թե ինքը Փաշինյանը, թե միջազգային կառույցները

11) 2018թ.իշխանության գալով, իր առաջին գործերից մեկն է եղել՝ չեղարկել նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը, որով Հայաստանին պիտի մատակարարվեր ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ զինատեսակները՝ «Կռասուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և «Պանցիր» տեսակի, (որը խոցում է) զինամթերք, որը Ուկրաինայում ցույց տվեց, որ թուրքական բայրաքթարները դրանց դեմ անզոր են:

12) Նիկոլ Փաշինյանը էլ ավելի ամրապնդեց սուպերվարչապետական համակարգը, որի դեմ պայքարում էր մինչ հեղափոխությունը

13) Փաշինյանը ձախողեց իր իսկ հռչակած տնտեսական հեղափոխությունը

14) Հայաստանի ժողովուրդը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումային բումը

15) Տապալվեց նաև գյուղատնտեսական հեղափոխությունը, այս ոլորտը արդեն տարիներ շարունակ 0 տոկոս աճ  է արձանագրում

16) Հեղափոխության օրերին Փաշինյանը խոստանում էր լուծել ոռոգման ջրի հարցը, մինչդեռ շաբաթներ առաջ կառավարության նիստին ինքն էր հայտարարում, որ այս հարցը գնալով սրվում է

17) Սևանի խնդիրը Արցախի խնդրի կարևորության հասցրած վարչապետը ոչինչ չարեց Սևանի էկոհամակարգը բարելավելու, լճի մակարդակը բարձրացնելու, լճից հավելյալ ջրառը կանխելու համար

18) ԽԾԲ-ի դեմ պայքարող Փաշինյանի գրեթե ողջ թիմը հարմարավետորեն պետական պաշտոնների է տեղավորել իր ազգականներին և ընկերներին

19) Պադավատապետությունը չվերացվեց, փոխարենը ավելացավ պաշտոնյաներին սպասարկող մեքենաների թիվը

20) 2020թ.հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը չի համաձայնվել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հրադադարի առաջարկին, երբ դեռ կորցված չէր մեծ տարածք Արցախի հարավում, լավ իմանալով, որ պատերազմի շարունակությունը կործանարար է լինելու Արցախի համար:

21) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» կոչով Ն.Փաշինյանը փորձել է առերևույթ քաղաքացիական բախումներ հրահրել՝ դիրքերից իջնող զինվորներին դրդելով ընդդիմանալ բողոքող հասարակությանը՝ երկիրը կործանելու և պատասխանատվությունից խուսափելու համար։

22) Իրեն արդարացնելու համար Փաշինյանը հրադադարի երրորդ օրը սկսել է Արցախի հիասքանչ քաղաքների արժեզրկումը՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, ձեզ պե՞տք էր Շուշին»:

23) Փաշինյանը պատերազմից հետո իր ասուլիսներում աղավաղում է Հայոց պատմությունը, ասելով, որ «Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ»,

24) Պատերազմից հետո պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած Սփյուռքի մեր հայրենակիցների՝ հայոց բանակի հզորացմանն ուղղված գումարները վատնվել են, չեն ծառայել նպատակին, ինչը մեծ հիասթափություն և աղճատում է առաջացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

25) «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին. Մինչդեռ աղքատությունը միայն գնալով աճում է:

26)  2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց:

27)  2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»: Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

28) Հեղափոխությունից առաջ Փաշինյանը պնդում էր, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Փաշինյանը , սակայն, ոչինչ լրջորեն չի վերանայել և դեսպաններ են նշանակվում դիվանագիտության հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող անձինք:

29) 2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու:2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ:

30) Շրջակա միջավայրի խնդիրները Հայաստանում չլուծվեցին, այլ միայն ավելացան ի հաշիվ վերաբացված Թեղուտի և Ամուլսարի հանքերի:

31) Նիկոլ Փաշինյանը կրկնապատկեց Հայաստանի արտաքին պետական պարտքը այն հասցնելով 12 միլիարդ ԱՄՆ դոլարի

32) Փաշինյանը հայտարարում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, սակայն, հենց իր թիմում էլ այսօր կան բիզնեսմեն պաշտոնյաներ

33) Հանրության սոցիալական բեռը չթեթևացվեց, քաղաքացին շարունակեց մնալ տուգանքի մատերիալ, իսկ տուգանքի չափերը ավելացան

34) Խոսքի ազատության պաշտպանության հարցում Փաշինյանը նույնպես ձախողվեց, լրատվամիջոցները դեռևս երբեք չեն եղել այնքան թիրախավորված, որքան այսօր

35) Փաշինյանը ձախողեց հարաբերությունները հայկական Սփյուռքի հետ, պատմական մինիմումի հասցնելով դրանք

36) Դատական համակարգի բարեփոխումները այդպես էլ չհասան տրամաբանական ավարտին և այս մասին են վկայում նաև միջազգային կառույցների զեկույցները

37)  «2018թ․ ապրիլի 14-ին «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը»: Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վատ ֆուտբոլ է խաղում, այլև՝ ֆուտբոլը գահավիժել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 

38) Կոպեկ առ կոպեկ թալանի վերադարձ հանրությունը այդպես էլ չտեսավ, չնայած հենց դա էր խոստանում Նիկոլ Փաշինյանը

39) Վարչապետը պատրաստվում էր նաև ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները միայն կրճատվել են։

40) Փաշինյանի առանցքային խոստումներից մեկն էլ վերաբերվում էր ՓՄՁ-ի համար բիզնես միջավայրի բարելավմանը, սակայն հարկային բեռի հսկայական մասը այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.amՓաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին
Ամենադիտված