Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
ՀասարակությունՈվքեր հավատում են, որ թուրքերը գան այդ 2-3 պոստերում նստեն, հետո էլ առաջ չեն գալու, չարաչար սխալվում են: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:
«Ինչ եղավ Աղավնո գյուղի հետ, նույնը կատարվում է այստեղ: Մեր ազգը, ոնց հասկանում եմ, դասեր չի քաղում անցյալից:
Բոլորին կոչ եմ անում, իմ մարտական ընկերներին, նաեւ Հայաստանի պաշտպանության բանակի բոլոր զորագնդերին՝ իրենց պարտքը այն չէ, որ կատարեն ինչ-որ անօրինական հրամաններ: Խնդրում եւ պահանջում եմ՝ դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ պաշտպանեն Հայաստանի պետական սահմանները, ոչ մի քայլ հետ չգնան:
Կամ մահ, կամ ազատություն: Մենք մինչեւ վերջ այստեղ ենք լինելու: Աստված բոլորիս հետ»,-ասաց նա: