Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանում Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն Պետրոսյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ) Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա 

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ուսանողներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին ու գիտական փորձերին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիային նմանօրինակ նախաձեռնության համար՝ առանձնակի ընդգծելով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ջանքերը: ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում կարևորել է նաև գիտության հանրամատչելիության ու հանրայնացման կարևորությունը՝ դեռահասների և երիտասարդների համար դեպի գիտություն տանող ճանապարհը գրավիչ և տեսանելի դարձնելու տեսանկյունից:

«Կարևոր է, որ այդ առումով մենք ակադեմիայի հետ գործում ենք մեկ միասնական դաշտում ու հարթակում, քանի որ այդ կապի ամրապնդմանն է ուղղված նաև ՀՀ կառավարության քաղաքականությունը: Մեր դպրոցականները, իսկապես, ունեն հրաշալի գաղափարներ, որոնց իրագործման համար պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները՝ վստահ լինելով, որ ապագա գիտնականների հրաշալի խումբ ունենք: Առանձնահատուկ պատասխանատվություն է, որ այսօր մեր գործող գիտնականները ճանապարհ հարթեն այն երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են գիտությամբ և արդեն իսկ իրենց առաջին քայլերն են կատարում երևույթները հետազոտելու, կապերը բացահայտելու և հանրության համար օգտակար աշխատանք անելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ կառավարության պետական քաղաքականությունը միտված է գիտության ոլորտի պետական ֆինանսավորման շարունակական աճին. իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ արձանագրվում է գիտնականների և հետազոտողների աճ, որտեղ մեծ է երիտասարդների թիվը:

«Սա նշանակում է, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Այս տարի ևս մեկ կարևոր անելիք ունենք. մշակվելու է Գիտության զարգացման ռազմավարությունը: Հույս ունեմ, որ նաև այս աշխատանքի հիման վրա կկարողանանք ճիշտ սահմանել թիրախներն ու անելիքները, որոնք նպաստելու են գիտության ոլորտի զարգացմանը և ապահովելու են ավելի բարձր արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև առաջարկել դիտարկել ՀՀ մարզերում ևս գիտության ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսը կրելու է շարունակական բնույթ և կազմակերպվելու է տարին առնվազն երկու անգամ:

«Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս ձևաչափով գիտության ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների համար: Սա հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ երեխաներն արդեն դպրոցից ծանոթանում են Գիտությունների ակադեմիային, պատկերացում են կազմում գիտության և գիտական գործունեության մասին, ինչպես նաև շփվում են տարբեր գիտնականների հետ, մասնակից դառնում տարբեր գիտական փորձերի: Այս ամենը, իսկապես, շատ կարևոր է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից: Ցանկացած պետության և հասարակության համար դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումն առանցքային նշանակություն ունի: Դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների սերտացումը և կապերի զարգացումը ԳԱԱ կարևոր ռազմավարական ուղղություններից են»,- նշել է Աշոտ Սաղյանը:

ԳԱԱ նախագահի խոսքով՝ առաջիկայում նմանօրինակ միջոցառում կազմակերպվելու է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների համար:

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացումից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մեկնարկել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են
Ամենադիտված