Բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3 Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» 

Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:Բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին ԱլմաթիումՌուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը ՎաալՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»Ժամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումՑյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին. ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ ԶաքարյանԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա. Տիգրան ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներինՄեզ ասում են՝ տու՛ր պապերիդ գերեզմանը, եկեղեցիներդ, մոռացի՛ր անունդ, անցյալդ, ասում են՝ դարձի՛ր անասուն, կեր ու սուս. Նարեկ ԳալստյանՈստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)
Ամենադիտված