Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ) Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Ալեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ) Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ և լավ երեխա էր Նվերս: Մինչև իններորդ դասարանը դպրոց հաճախեց, հետո դուրս եկավ դպրոցից: Ընտանիքի հոգսն իրեն բաժին հասավ: Նվերը տասներեք տարեկան էր, երբ իր հայրիկը մահացավ: Տանը երկուսով էինք, մեծ աղջիկներ ունեմ, ամուսնացած են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիզան՝ Նվերի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ մարդամոտ էր, բոլորի հետ համակերպվող ու բոլորի հետ լեզու գտնող: «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Իր բնավորությունը շատ լավն էր: Ուշադիր էր տանը, ուզում էր ամեն ինչ ստեղծել, ունենալ, որ տանը ոչինչ պակաս չլինի: Ուզում էր հոր կիսատ թողածը լրացնել»: Նվերը ծնվել է Հաղարծին գյուղում, նրա մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին սովորելու հետ այնքան էլ սեր չուներ: «Փայտագործություն էր շատ սիրում, զբաղվում էր այդ գործով: Աշխատասեր էր շատ: Հետո եկավ բանակ գնալու ժամանակը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Նվերը 2014-2016 թվականներին ծառայել է Գյումրու հրետանային զորամասում: «Հետախույզ էր, նշանառու, հեռաչափող: Իր զինվորական գրքույկում դա նշված է: Գյումրու զորամասից շնորհակալագիր ստացա իր լավ ծառայության համար: Պարտաճանաչ ու կարգապահ զինծառայող է եղել, ինչի համար զորամասը շնորհակալություն էր հայտնում ծնողներին»:

Զորացրվելուց հետո Նվերն սկսում է աշխատել, մեկնում է արտագնա աշխատանքի: «Առաջին տարում՝ Վիլիս, երկրորդում՝ Օպել մակնիշի մեքենա գնեց: Իր մտքերն ամբողջովին տան մասին էին, ընտանիքին նվիրված էր, վատ սովորություններ չուներ: Մեկնում էր արտագնա աշխատանքի, վերադառնում, ինչ-որ բան ստեղծում տան համար: Սիրած աղջիկ ուներ, որոշել էինք ամուսնացնել, բայց պատերազմն սկսվեց»: Սեպտեմբերի 27-ի լուսադեմին ստացանք պատերազմի լուրը: «Այդ օրը Նվերը Դիլիջանում աշխատանքի էր: Զանգեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, զինկոմիսարիատից կանչել են, պետք է գնամ: Ես մի քիչ ընդդիմացա, ասացի՝ մենակ եմ, թոշակառու, դու էլ գնում ես: «Մա՛մ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա: Ով երեխա ունի, նա՞ գնա: Հայաստանի վիճակն է ծանր, եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է գնանք»: Եկավ տուն, հաց կերավ ու գնաց: Ինձ թողեց ու գնաց, էլ իրեն չեմ տեսել: Չէի ուզում, որ գնար, բայց ասաց՝ մա՛մ, էս համազգեստ հագնող տղեն հրաժարվի՞, չէ, չեմ կարող»:

Նվերը սկզբում հասել է Խնձորեսկ: «Արդեն գիշեր էր: Զրուցեցինք այդ ժամանակ, ասաց՝ մամա՛ ջան, Խնձորեսկում ենք, մի մորաքրոջ տանն ենք, թեյ ենք խմում: Երբ հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերելու, հանգստացրեց ինձ՝ մա՛մ ջան, մի վախեցի, հեռու չեն տանելու: Գիտեր, որ ես վախենում եմ: Հետո արդեն Ջրական են տարել: Մի անգամ խոսեցինք, ասաց՝ մամա՛, իրավիճակը լավը չի, կարկուտի նման թափում են գլխներիս, չգիտենք, թե ինչ կկատարվի: Այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը երկուս անց կես զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, առողջականդ ո՞նց է, դու ո՞նց ես: Արձագանքեցի՝ ոչինչ, Նվե՛ր ջան, դու ասա: «Մա՛մ, ես ասելու բան չունեմ»: Դրանից հետո էլ չի զանգել: Ընկերների հետ շատ է խոսել, խնդրել, որ ինձ չասեն, թե ինքը Ղարաբաղում է: «Որ մաման իմանա, լավ չի լինի»: Հետո, երբ ինձ ասացին՝ Լիզա՛ տոտա, Նվերին Ղարաբաղ են տարել, ես չհավատացի, ասացի՝ Նվերն ինձ չէր խաբի: Բայց ընկերները բացատրեցին, որ ուղղակի խնայում էր ինձ: Հոկտեմբերի 13-ին իմ ամբողջ բարեկամությունը լսել էր, որ Ջրականում պայթյուն է եղել, ու Նվերը չկա: Ինձանից թաքուն իրենք տասն օր փնտրել են Նվերին, բայց ես ոչինչ չեմ իմացել, ինձ ոչինչ չեն ասել, մեր տուն չեն եկել:

Հոկտեմբերի 24-ին Նվերին նոր բերել են: Նվերին փնտրողներին ասել էին, որ իրենց կազմից չորս զոհ կա, եկեք, տեսեք, թե ձեր փնտրած մարդը կա՞ նրանց մեջ: Բնականաբար, մինչև տեղափոխել էին Հայաստան, մինչև մեր հարազատները օրեր շարունակ տևող փնտրտուքներից հետո համոզվել էին, որ Նվերն է, տասն օր անցել էր: Հետո Նվերին տուն բերեցին: Ես ո՛չ իրեն տեսել եմ, ո՛չ մի բան: Փակ են իրեն բերել տուն, բայց իրեն տեսնողները ճանաչել են, գիտեն, որ Նվերն է»: Զավակ կորցնող ծնողն այդպես էլ չի համակերպվում նոր իրականության հետ: Չի հաշտվում մտքի հետ, որ փոխվել է աշխարհի կարգը, և ինքն է «ճանապարհել» որդուն դեպի հավերժություն: Տիկին Լիզան ապրում է իրեն բաժին հասած ցավի հետ, պայքարում, կռիվ տալիս, բայց ասում է՝ սա ապրել չի: «Անտանելի կյանքով եմ ապրում: Երկու տղա ունեմ, երկուսն էլ չկան, աղջիկներս ամուսնացած են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Որևէ մխիթարանք չունեմ: Տուն-տեղը մնաց ինձ վրա, առայժմ մենակ ապրում եմ: Չեմ հարմարվում այս իրականությանը:

Գիտեմ, որ Նվերը չկա, բայց ես կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ տուն կմտնի»: Տիկին Լիզան էլ ծանրագույն օրերում շատերի պես իր մեջ ուժ է գտնում ապրելու: «Ուժ տվեց այն, որ կարծես ես եմ իրեն ապրեցնողը, ես կամ, իրեն հիշում են: Ես մի տղա էլ ունեմ, նա տասնութ տարեկանում է մահացել: Երկու հոգի՝ մայր ու աղջիկ, ընկել էին Աղստև գետը, վարարումների ժամանակն էր: Տղաս ցանկացել էր օգնել, մտել էր ջուրը, երեքին էլ ջուրը քշել, տարել էր: 24 տարեկան մայրն էր, 4 տարեկան՝ երեխան, 18 տարեկան էլ իմ տղան: Նվերը ծնվել է այդ տղայիցս հետո, երբ 44 տարեկան էի: 4 թիվը կարծես ինձ դժբախտություն է բերել: 40 տարեկանում մեծ տղայիս եմ կորցրել, 44 տարեկանում՝ Նվերիս ունեցել, 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերիս կորցրեցի»:

Հ. Գ. - Նվեր Գուլինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Հաղարծինում՝ հայրիկի ու եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)
Ամենադիտված