Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ) Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Ալեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ 

«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա

Հայկական Մամուլ

Չնայած Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է իր հանձնողական քաղաքականությունը եւ հասել է Տավուշ, որտեղ մի քանի տասնյակ տավուշցիներ արդեն քանի օր է՝ գիշերուզօր պայքարում են փողոցում` ճանապարհներ փակում, ենթարկվում իշխանության եւ ուժայինների վայրագ ճնշումներին, հայաստանյան տիտղոսակիր ընդդիմությունը դեռ ծանրութեթեւ է անում՝ երբ եւ ինչպես դիմադրության փորձեր անել՝ կանխելու հայրենիքի ամբողջական հանձնումը։


Այս օրերին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն իր առաքելությունն է համարում միայն այն, որ խմբերով այցելում են Տավուշ, իրենց հուժկու զորակցությունը հայտնում ու վերադառնում։ Մինչդեռ սեփական օրակարգով մայրաքաղաքում եւ դրանից դուրս շարժում սկսելու փորձեր չեն անում, չունեն հանրային բավարար աջակցություն, ուստի բավարարվում են սրտակեղեք ստատուսներ գրելով, թե ինչքան վատ վիճակում ենք մենք, եւ թե ապագայում ինչ վատ է լինելու:

«Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան եւ համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին եւ վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու գործընթացի»,- ջահերով երթի ժամանակ իրավիճակից ելքի իր պատկերացումները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: «Հակազդեցություն կա, բայց դրա բավարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպեսզի կանխենք այս շղթան, հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ 2 տարի առաջ այս նույն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարի, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել եւ սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով։ Գործընթացը պետք է տեղի ունենա ապակենտրոն՝ ով ուզում է իրավիճակը փոխի, պետք է ընդվզի, տասը մարդո՞ւ կարա հանի փողոց, թող հանի, մենք հազա՞րը կարանք՝ հազարը կհանենք։ Խոսակցությունների ժամանակ չկա, ով ի վիճակի է, պետք է իր քայլն անի։ Ուշ չի, սրանով դեռ պրոցեսը չի ավարտվում»,- ասել է Սաղաթելյանը։ Եթե ավելի պարզեցնենք Սաղաթելյանի խոսքերը, ապա կնկատենք, որ նա անկեղծորեն խոստովանում է, որ իրենք միայնակ ոչինչ անել չեն կարող, քանի անգամ ձախողել են, հետեւաբար՝ բոլոր ուժերը պետք է գործի անցնեն։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հարցին՝ ընդդիմությունն անելիք ունի՞,  զարմանք է հայտնում. ինչպե՞ս չենք նկատում իրենց գործադրած տիտանական քայլերը։ «Էս անելիք չի՞, որ ձեր հետ խոսում եմ, որ խոսում եմ, արդեն անելիք է»,- ասում է նա, ապա շարունակում. «Ես բազմիցս ասել եմ, այո՝ իրատեսական եմ համարում, ամենաճիշտ, ամենամատչելի ու հասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»։ Իսկ ինչո՞ւ ԱԺ ընդդիմությունը, որի մի մասը հենց իրեն ենթարկվող «Պատիվ ունեմ» խմբակցությունն է, չի գնում նման քայլի։ «Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ 2 խմբակցությունները միասին կարո՞ղ են դա անել։ Ապահովեք հասարակական ճնշումը, նման սուր հարցեր իրենց տվեք, տեսեք՝ իրենք ի՞նչ են պատասխանելու»։ Լրագրողի առարկությանը, թե այն շրջանակները, որոնք ժամանակին մերժում էին իրեն, այսօր հենց իրենից են ակնկալում լուծումները, Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Երբ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակներն ասելու եմ»։

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ինքն է՞լ է կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը խոսում է, դա արդեն արարք է։ «Իսկ ո՞վ է ասում, թե ինքը․․․ ինքն ամենակարեւորն է ասել, որ ընդվզում լինելու է»,- պատասխանեց նա: Իսկ ո՞վ եւ ե՞րբ է կազմակերպելու այդ ընդվզումը, պատրաստվո՞ւմ են ինչ-որ քայլեր անել հիմա, երբ Տավուշից արդեն հողեր են հանձնվում Ադրբեջանին։ «Մենք վերջին տարիներին ինչ-որ բաներ չենք անում, մենք կոնկրետ քայլեր ենք անում, պայքարում ենք, որը բավարար արդյունք չի տալիս»։ Շարմազանովը հիշեցնում է, որ դեռ Դիմադրության շարժման օրերին՝ 2020 թ. պատերազմից հետո են հայտարարել՝ եթե չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, Փաշինյանն Արցախն էլ է հանձնելու, Տավուշն էլ, ու այսպես շարունակ։ «Հա, էդ ձախողման մեջ մեր, անձամբ ես ասում եմ՝ իմ մեղքն էլ կա, պատասխանատվությունն էլ, ամեն ինչն էլ, հետո՞: Ընդդիմությունը ձախողել է, այո, ձախողել է, եթե Նիկոլն իշխանության է, բոլոր ազգային ուժերը ձախողված են»։

«Շատ սխալ պատկերացումներ ունեք, որ ՀՀԿ-ն ռեսուրս ունի ու իշխանափոխություն չի անում։ Մինչ օրս իրենից եկած ամեն ինչ արել է, գուցե ձեր պատկերացումները մեր ռեսուրսի, ուժի, հնարավորությունների մասին շատ ավելի մեծ են եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթին այսօր երանի ենք տալիս, հաստատ ձախողել ենք, հազար անգամ արել ենք մեր ռեսուրսով, չենք կարողանում, տեսաք, էլի, երեկվա մեր ռեսուրսը՝ 3-4 հազար հոգի, եթե կարծում եք, որ այդքանով կարող ենք հեռացնել, ամեն օր էդքան մարդ կարող ենք հանել»։ Շարմազանովի խոսքով, հանրության մոտ թյուր կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որ պահին «կնոպկեն սեղմեն»` Նիկոլը կգնա․ «Դա ապուշ թեզ է, հերիք է, թողեք էդ աննպատակ  քննարկումը։ Ձեր կարծիքով՝ իրենք իրենց հոր ու մոր գերեզմաններից, Արցախից ավելի թանկ բան ունե՞ն, բա ինչի՞ն էին սպասում, կարողանային` չէին թողնի, էլի, Արցախը հանձնեն»: Եթե ձախողել եք, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում ձեր կուսակիցները։ «Հիմի որ 7 հոգին վայր դրեց, ցուցակը («Պատիվ ունեմ»-ի) 250 հոգի են, ու ոչ մեկը` կուսակցությունից, գարանտիա կա՞, որ չեն վերցնելու մյուսները»։

Շարմազանովն ընդունում է, որ իշխանությունից կա մեծ հիասթափություն, բայց Նիկոլ մերժողների մեծ մասն իրար հետ լեզու չի գտնում․ «Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների եւ Նիկոլ ատողների մեջ չկա կոնսոլիդացիա, Նիկոլ մերժողներն իրար էլ են մերժում»: Ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նը չեն կարողանում լեզու գտնել, հարթել թշնամանքը։ «Մենք եւ Քոչարյանի թիմը թշնամական հարաբերություններ չունենք, շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք: Հանդիպում ենք, քննարկում ենք` Ավան Վարդանյանին վերջերս եմ հանդիպել, Ռուբեն Մելքոնյանի գրքի շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանի որդուն եմ հանդիպել` ջերմ ողջագուրվել եմ: Ինչու մեզ մոտ չի ստացվում՝ որովհետեւ մեր դեմ հակաքարոզչությունն է մեծ, միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»,- ասաց Շարմազանովը՝ շրջանցելով լիդերների միջեւ անհաղթահարելի հակասությունների մասին հարցերը։

Իսկ վերջում հույս հայտնեց, որ, անկախ ամեն ինչից, պայթյուն լինելու է. «Բայց քանի դեռ նախկին ու ներկա են անում, հավասարության նշան են դնում, չենք հաջողելու։ Նախկինը` իր թերություններով հանդերձ, Հայաստանին հաղթանակ է ապահովել, ներկան՝ ՀՀ ադրբեջանացում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)
Ամենադիտված