Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ ՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակ Մի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել Բաբայան 

Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն իր «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել Nobetci Gazete-ին և հայտարարել Կովկասում նոր դարաշրջանի սկզբի մասին։ «Կովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և հիմա դա հասկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է թուրք գլխավոր քաղաքական գործիչը։ Էրդողանը նաև գովաբանել է Փաշինյանին այն բանի համար, որ նա վերջերս օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, և խնդրել է Հայաստանի կառավարությանը՝ հանել Արարատ լեռան պատկերը ազգային զինանշանից։

«Այն տարածքը, որի վրա գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»,- բացատրել է Էրդողանը իր խնդրանքը։ Արդյո՞ք Փաշինյանը Էրդողանի խնդրանքով կփոխի Հայաստանի զինանշանը, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ Կովկասում նոր կարգի հաստատմամբ, և ո՞րն է Ռուսաստանի դերը այն տարածաշրջանում, որտեղ, ըստ թուրք առաջնորդի, «նոր դարաշրջան» է սկսվել:

svpressa.ru-ի այդ հարցերին պատասխանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

svpressa.ru.- Եվգենի Յանովիչ, իրո՞ք Էրդողանն իրեն Կովկասի օրինական տերն է զգում, թե՞ նրա ելույթն ուղղված էր միայն թուրք հանդիսատեսին, որպեսզի փոխհատուցի անցած մունիցիպալ ընտրություններում իր ձախողումը։ - Էրդողանի պնդումները տարածվում են ոչ միայն Կովկասի վրա, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Էրդողանն իրեն համարում է սուննիների տիրակալ, մոլորակի բոլոր թուրքերի տերը, ներառյալ՝ Յակուտիան, Իրանի կեսը և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը: Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոճով իրեն համարում է բոլոր իսլամիստների առաջնորդը, դա անհանգստացնում է Ծոցի երկրներին, իսկ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» արգելվել և գնդակահարվել են։ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում, որ նա պարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ ավելի վատ արդյունքներով, քան նախորդ «քաղաքային ընտրությունները»: Նա նախագահն է, Ռուսաստանը նրա համար ատոմակայանը ձրի է կառուցել, ռուսական փողերով։ Նրա հետ ամեն ինչ լավ է։

svpressa.ru.- Ինչո՞ւ Ռուսաստանն իր փողերով ատոմակայան կառուցեց Թուրքիայում:

- Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Էրդողանը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, զենքով և զինյալներով առավելագույն աջակցություն է ցուցաբերում Զելենսկուն, 9-րդ դասարանի թուրքական դպրոցական դասագրքերում ներկայացված են թյուրքական աշխարհի քարտեզները, որտեղ Ռուսաստանը վերջանում է Վոլգայի շրջանով, և հետո գալիս են թյուրքական պետությունները՝ Մորդովիայից և Չուվաշիայից մինչև Յակուտիա: Բայց մեր հարաբերությունները գերազանց են։ Որովհետև Էրդողանը Ռուսաստան այցելելիս մեզ համար հաճելի բաներ է ասում։ Այս ֆոնին, Էրդողանի համար Հայաստանը պարզապես անցյալ երեքդարյա դարաշրջանի, երբ Ռուսաստանը գերակայում էր Անդրկովկասում, հուշարձան է: Էրդողանը մի հարցազրույցում միանգամայն անկեղծ ասել է, որ այդ 300 տարին ավարտվել է, սկսվել է նոր դարաշրջան, իսկ Հայաստանի պարագայում, մասնավորապես, կլինի այնպես, ինչպես ինքն է ասում:

svpressa.ru.- Ե՞րբ սկսվեց այդ «նոր դարաշրջանը»։

- Քայլ առ քայլ: Օրինակ Շուշիի համաձայնագրի (թվական1) ստորագրումից հետո Ադրբեջանը դարձավ ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դաշնակիցը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հաջողությամբ օգտագործում է մեր առճակատումը Արևմուտքի հետ՝ կառավարելով «և՛ մերը, և՛ ձերը», և ամեն ինչ հօգուտ Թուրքիայի է։ Բոլորը խաղադրույքներ են կատարում Էրդողանի վրա, իսկ հաղթում է նա ինքը:

svpressa.ru.-Ադրբեջանում Հայաստանը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Դրա մեջ կա՞ ակնարկ։

- Ալիևը հենց նոր եկավ Ռուսաստան։ Ինքը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, ուրեմն լավ կրթություն ունի, ու հենց Փաշինյանից խելացի է։ Ուստի, Ալիևը Հայաստանից կվերցնի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց Մոսկվայի հետ չի վիճի, այլ կշարունակի հսկայական գումարներ վաստակել Ռուսաստանից։ Ալիևը գիտի իր գործը: Նա չի միանում ԵԱՏՄ-ին և չի տալիս քաղաքական պարտավորություններ, որոնք կսահմանափակեն իրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին ու այն հարցին՝ կուտի՞, թե՞ ոչ, ապա արդեն կերել է։ Դա դեռ շատ նկատելի չէ, բայց արդեն մարսվում է։ Փաշինյանի իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ, քանի որ Փաշինյանը նույն Զելենսկին է: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, նա փող է աշխատում: Բայց դժվար թե Փաշինյանը Զելենսկու պես հարստանա, դե, Հայաստանն Ուկրաինայից աղքատ է:

svpressa.ru.- Ռուսաստանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Անդրկովկասը չկորցնելու համար։

- Այս հարցը պետք է ուղղել Ռուսաստանի իշխանություններին, որոնց կազմի մեջ ես չեմ եղել և չկամ։ Անում է այն, ինչ կարող է։ Ինքնագոհությամբ ու այն կադրերով, որ կա, անում է այն, ինչ կարող է։ Կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս Ռուսաստանը հիմա, ի հեճուկս հայ ընտրողների, ի՞նչ կարող է անել։ Նրանք ընտրել են Փաշինյանին, իսկ մեզ մնացել է ուսերը թոթվել: Ռուսաստանը երբեք չի միջամտում և չի տապալում նախագահներին կամ վարչապետներին, ինչպես անում է Արևմուտքը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակինՁեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ումԼոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը«Երկիրը Նիկոլից պետք է ազատենք, այստեղ կուսակցական պայքար չկա, պետք է Սրբազանին միանանք» (տեսանյութ) Հանկարծ հիշել են, որ երկրում բացի փողից ու սպառնալիքներից, ուրիշ արժեքներ էլ կան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՀայի սրտի, հոգու ամենաերջանիկ օրերից մեկն է լինելու. այսպես գնալու ենք դեպի Արցախ. Գայա Արզումանյան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են ԵրևանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Ստոլտենբերգ ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակՄի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է վերանվաճենք մեր երկիրը, որ հայելու մեջ նայելիս ճանաչենք ինքներս մեզ. Նարե ՆավասարդյանՈղջույններս նախկին թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանին. ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել ԲաբայանՇատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ)Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄեր ամոթն ա, որ մեր տղերքը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում են. Շարմազանով (տեսանյութ)Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք մասնակցենք սրբազան երթին․ Գասպարյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Դեպի Երևան երթը շարունակվում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի2018 թվականի մայիսից չի եղել մի օր, որ հանրապետականը չպայքարի,մեր գաղափարն է՝ Հայաստանը ազատել նիկոլիզմից. Շարմազանով (տեսանյութ)Ռաֆահին Իսրայելի հարձակման հետևանքով` զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը Որո՞նք են մեր պահանջները. այսօր կլսեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ճիշտ գործելու դեպքում շարժումը կհաջողի. Փաշինյանը վարում է անգլուխ քաղաքականություն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԳոնե մեր երեխաներիի հոգիները մի քիչ հանգստանան վերևում, մենք մեր երեխաներին հայրենիք ենք պարտք. զոհվածի հայր (տեսանյութ)Նիկոլ, քեզ ռացիոնալ առաջարկ եմ անում. հրաժարվում ես քեզ պաշտպանող ոստիկաններից ու քեզ շրջապատում ես բետոնե սյուներով. Նաիրա ԶոհրաբյանԻրենք մեր երեխաներին դիտմամբ սպանեցին. ոստիկանի հայր եմ (տեսանյութ)ՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Վիտալի Բալասանյանը, Սիսական ջոկատի հրամանատարը և բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ սպասում են Սրբազանին (լուսանկարներ)Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Սրբազան (տեսանյութ)Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՄենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. ՊուտինՄեր պայքարը մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինելու համար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. ԿոնջորյանՈւՂԻՂ. Մայիսյան Եռատոնը՝ Հաղթանակի ԶբոսայգումՀերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն ՍարգսյանԲագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ)Մեր երեխեքին հայրենիք ենք պարտք. հոգեկան հիվանդը բոլորիս դարձրեց հոգեկան. զոհվածների ծնողներ (տեսանյութ)Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին
Ամենադիտված