Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի Հայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունում Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան 

Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Ակադեմիական քաղաքի հիմնմանը, երիտասարդների շրջանում ստեղծագործ աշխատանքի խրախուսմանը և այլ թեմաների:

Հաջորդիվ միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։

Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:

Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Հնագիտական պեղումների ավարտից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էն օրերի ընկերներդ երեկ հրապարակում էին, իսկ ոտքերդ` ՔՊ արյունոտ ու տաքուկ թևերի տակ․ Աղասի Միքայելյանը՝ Բաբկեն ԹունյանինՍպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասինԵս ուզում եմ Հայրենիք և պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԹուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ՊաղեստինըԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՄասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԿարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունիՀայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունումԱրքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանՄեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանԱշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է (տեսանյութ)Շիրակցիներ, միացե՛ք․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ազդարարում է Գյումրիում ավտոերթի մասին Մբապեն հեռացել է ՊՍԺ-իցԶորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակերԻսրայելի մշտական ​​ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում«Արարատը» 89 տարեկան էԱլեն Սիմոնյանը ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ըԱնահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու ԴաբիԿառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանըՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասինՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունըՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել Ատելությունով եկել են, թող սիրով վերանան. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը, բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան (տեսանյութ) Եթե մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած են՝ ինչո՞ւ պետք է բիրտ ուժ կիրառվի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու, կիրակի՝ հանրահավաք․ Սրբազան (տեսանյութ) Ստանձնե՛ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե՛ք ՔՊ-ականների հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ)Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ)Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ)Շատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)
Ամենադիտված