Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր Մարտիրոսյան Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը 

Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Իրավունք

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ 

«Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

 Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։ 

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

 Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես համաձայն չեմ կատարվողի հետ, դրա համար եմ այսօր պայքարում, այլ նկրտումներ չունեմ. Արամ Նիկոլյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ շուտով բարի ճանապարհ ենք ասելու ստի հորը. երիտասարդների երթը դեպի հրապարակ մեկնարկված է «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին․ Վլադիմիր ՄարտիրոսյանԵս պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանք ամեն ինչ են տարել ինձնից. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Այս պայքարի արդյունքում ձեռք ենք բերելու հայրենիք և պատիվ, վիրավորված է այսօր մեր արժանապատվությունը (տեսանյութ)Փաշինյանը թող մեզ գնդակահարի, կալանավորելով չի կարող կանգնեցնել (տեսանյութ)Շպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Արարատում տեղի ունեցած պայթյունից այրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատըՓաշինյանն ասում էր` ապագա կա, բայց չէր մանրամասնում՝ թուրքական ապագայի մասին էր ասում (տեսանյութ)Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտումՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը ՄատենադարանիցԵրկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջՌեալը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթըԼիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվենԳազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներումԽարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերիցԹուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառըՇուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէՊայթյուն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՓարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոԱյսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ ՍրբազանԱմենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան ԴանիելյանԱյսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմումԴուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձըԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեզ՝ մեր երազանքների և իղձերի իրականացումից»․ Բագրատ Սրբազան Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ)Եկող շաբաթվա ընթացքում կարևոր գործեր կան անելու. Դանիելյան (տեսանյութ)Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանն է մասնակցել ՊատարագինՀայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանՏարադրամի փոխարժեքները Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ ԶաքարյանԵրիտասարդության երթ դեպի Հանրապետության ՀրապարակՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Լույս աշխարհ է եկել մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ)«Առողջականս լավ է, բոլորիս հույսն Աստված է». Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն ՀայրենիքիՊրոցեսներ են ընթանում, եկող շաբաթ հստակ քայլեր են կատարվելու, Շարժումը կոնկրետ առաջնորդող ունի (տեսանյութ)Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան ՈսկանյանԲագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ ՊողոսյանԵրևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե ՀովհաննիսյանԵրկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
Ամենադիտված