Ոստիկանները պատ են կազմել ԱԺ մուտքի մոտ. պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չեն տալիս ներս մտնել (տեսանյութ) Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Բագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ) Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ) ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա Մկրտչյան 

Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող

Թուրքիա

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ հարցազրույց է անցկացրել թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուի հետ։ Նա ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հեռուստաալիքների լրատվական ծրագրերի բաժիններում որպես խմբագիր, պրոդյուսեր, խորհրդատու։ Հայոց ցեղասպանության թեմայով Քորուջուն հրապարակել է բազմաթիվ գրքեր:

– Դուք, որպես մարդ, հայ ժողովդի ցավը ինչպե՞ս եք ընկալում։ Եթե դուք լինեիք հայ ժովովրդի զավակը, այդ վերքը ինչպե՞ս կբուժեիք։

– Ես չեմ կարող լիովին հասկանալ հայ ժողովրդի ցավը: Որովհետև ցավը, սուգը զգում և հասկանում է միայն այն ապրողը: Նմանատիպ բաներ ապրածները կարող են կարեկցանք ունենալ այդ ցավի, սգի նկատմամբ: Բայց նույնիսկ նրանք չեն կարող լիովին հասկանալ: Ինչքան էլ հետազոտություններ անեք, անհնար է ունենալ այդ զգացումը: Դա պետք է ինքներդ ապրեք, անմիջականորեն զգաք:

Ինչ վերաբերում է վերքի ապաքինման ճանապարհին… Ամենակարևոր գործոնը, կարծում եմ, հարգանքն է, անցյալի նկատմամբ հարգանք ցուցաբերելը… Այսինքն, եթե դուք ունեք ցավ, սուգ, և մեկը գալիս է ու փորձում է այն արժեզրկել, ինչպե՞ս կարող եք հաղորդակցվել նրա հետ: Եվ քանի որ չեք կարող հաղորդակցվել, ո՞վ կարող է մեղադրել ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ…

– Դուք շատ եք խոսում և գրում Հայոց ցեղասպանության մասին։ Ո՞րն է ձեր նպատակը։

– Այս հարցն ինձ շատ տարբեր շրջանակների մարդկանց կողմից է տրվում։ Ոմանք քննադատելու, ոմանք էլ իրոք հասկանալու համար են հարցում։ Ըստ իմ որոշ լիբերալ ընկերների՝ իմ արած աշխատանքը «ազգայնական» բնույթ ունի։ Անգամ ի շահ Անկարայի… Քանի որ Թուրքիայից ոչ հայ անձը զբաղվում է Հայոց ցեղասպանության թեմայով, կարելի է դրական համարել «հանցագործ ինքնության» տեսանկյունից։

Բայց պիտի մի բան հստակ նշեմ. Ցեղասպանության հարցերով աշխատանքն արվում է ցեղասպանության ենթարկավածների համար, այլ ոչ թե հանցագործ ինքնության։ Այսինքն երբ գերմանացին ուսումնասիրում է ցեղասպանության հարցը, դա պետք է անի ոչ թե «գերմանականության» համար, այլ ցեղասպանության թիրախ հանդիսացող խմբերի համար, ինչպիսիք են հրեաները, գնչուները և համասեռամոլները։ Նույնը վերաբերում է նաև թուրքական օրինակին։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատելն իրականում պատասխանատվություն է։ Ես 24 տարի է, ինչ զբաղվում եմ լրագրությամբ։ Այս ոլորտում գրելու պատասխանատվությունը զգում եմ։ Եվ հավատացեք, ես ոչ մեկից չեմ թաքցրել իմ տեսակետները։ Ցավոք սրտի, իմ մուտքն այս ասպարեզ եղավ Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Ասում եմ ցավոք սրտի, քանի որ չէի ցանկանա, որ այն մոտիվացիան, որն ինձ ստիպել է ուսումնասիրել ցեղասպանությունը հիմնված լինի մեկ այլ ցավի վրա։ Շատ երիտասարդ էի, 23 տարեկան էի։ Թեև Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կային, բայց թեմայից այդքան տեղյակ չէի։ Սկսեցի հետաքրքրվել, կարդալ և իմանալ Դինքի սպանությունից հետո։ Այսինքն այն ինձ համար առաքելություն է և պատասխանատվություն։

– Աշխարհը զարգանում է և հասարակությունները փորձում են քաղաքակիրթ դառնալ, սկսում են այլ կերպ նայել և ընդունել տեղի ունեցած իրադարձությունները։ Ձեր կարծիքով կգա՞ մի օր, երբ թուրք հասարակությունը պատրաստ կլինի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։

– Դժվար է ասել, որ աշխարհում փոփոխությունները դեպի ավելի լավն են գնում։ Իշխանության են գալիս շատ ավելի ազգայնական-պահպանողական իշխանություններ։ Ռասիզմը ավելի շատ է աճում։ Այնպես որ աշխարհի չորս կողմում սոցիալական մեդիայում նույնիսկ Հոլոքոստն այժմ հեշտությամբ կարելի է քննարկել։ Մարդիկ նույնիսկ կարող են ասել, որ համաձայն են Հիտլերի հետ։ Նրանք մեծ ատելությամբ փորձում են յուրովի արդարացնել 6 մլն հրեաների սպանությունը, որից 1.5 միլիոնը եղել են երեխաներ։

2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍԻ-ի հարձակումից հետո Իսրայելի սկսած գործողությունը հանգեցրել է հազարավոր քաղաքացիական զոհերի և դրանում կա հակասեմականության ազդեցությունը։ Քանի դեռ աշխարհում մթնոլորտն այսպիսին է, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հետ կապված դրական քայլ դժվար է ակնկալել։

– Փոխվում է Թուրքիայի կառավարությունը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողականությունը։ Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ Թուրքիան կընդունի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

– Մենք տեսել ենք այն օրերը, երբ Թուրքիայում բարձրաձայն քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը։ Դա տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։ Օրինակ Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության շրջանում հայերի համար հրապարակվել է ցավակցական ուղերձ և այդ օրվանից ի վեր ուղերձն ապրիլի 24-ին հղում են Հայոց պատրիարքարանին։ Դա կարևոր է, որովհետև «հարգանքով է հիշում օսմանյան հայերին և ցավակցում նրանց ժառագներին» արտահայտությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հին քաղաքականությունը որոշ չափով փոխվել է, այն փոխարինվել է հարգանքով հիշելուն։ Բայց, այնուամենայնիվ անհնար է այսօր հուսալ, որ վաղն ամեն ինչ կփոխվի։

«Արդյո՞ք Թուրքիայում հանցագործություն է 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը։ Եվ արդյո՞ք նման պնդումներ անողները քրեորեն կհետապնդվեն» հարցին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանել է հետևյալը. «1915 թվականի դեպքերը Թուրքիայում տաբու չեն: Իրարից տարբերվող պատմություններ պաշտպանելը օրինական է արտահայտվելու ազատության համատեքստում»: Բայց այսօր էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության եզրույթը օգտագործելն ենթակա է քրեական հետապնդման։

Թեև այս հոդվածով դատվողների բանտարկության ենթարկվելու հավանականությունը մեծ չէ, բայց տեսնում ենք, որ Հրանտ Դինքին սպանության թիրախ դարձրած 301-րդ հոդվածը «Թուրքությունը, Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը հրապարակայնորեն վիրավորելու» հանցանքի համար, դեռևս գործում է:

Այս գործընթացի տխուր կողմն այն է, որ եթե «ցեղասպանություն» բառի օգտագործման համար «թրքությունը վիրավորելու» հանցանք սահմանվի, ապա դա պետք է կիրառվի ոչ թե այդ արտահայտությունն օգտագործողների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրողների կամ հետազոտողների նկատմամբ, այլ նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանության խարանը կպցնում են թուրքերի ճակատին և նույնիսկ թուրքերի հետ միասին ցեղասպանությանը մասնակցած այլ ժողովուրդների ճակատին: Այսինքն՝ ցեղասպանության կատարողների համար, որոնց անունները այսօր տրվում են դպրոցներին և փողոցներին…

– Դուք, որպես Թուրքիայի քաղաքացի և լրագրող, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։

– Պատմության հետ առերեսվելը, պատմության մասին խոսելը դժվար է յուրաքանչյուր երկրի համար, հատկապես եթե դուք հանցագործի աթոռին եք։ Մյուս կողմից ուշագրավ են նաև Հայաստանում ծավալվող քննարկումները։ Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ «ցեղասպանության զոհերի ցուցակի» վեճը, կամ Փաշինյանի կողմից «ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն «Մեծ եղեռն» արտահայտության կիրառումը և այն հայտարարությունը, որ դա հետքայլ չէ…

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, կամ չի լինի՝ որպես սրա շարունակություն երկու կողմերի համար, բայց մի բան պետք է ասեմ ապագայի մասին։ 2020 թվականից հետո, կարծում եմ, Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան։ Անհնար է սկսել կարգավորման նախկին գործընթացը, այսինքն՝ երբ երկու երկրների միջև հարցեր էին քննարկվում: Եթե ​​ինչ-որ գործընթաց էլ մեկնարկի, ապա Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է որպես երրորդ կողմ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և հնարավոր չէ դա բացառել բանակցություններից։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անջատվածությունը, հաղորդակցության բացակայությունը վերջին ժամանակներս լրացվել է, և ինչպես շատ լավ գիտի Հայաստանը, հաստատվել է ուժեղ դաշինք, բառիս բուն իմաստով «մեկ ազգ, երկու պետություն» ոգին: Այսինքն, կամ տեղի կունենա Անկարա-Բաքու-Երևան նորմալացում, կամ էլ կշարունակենք ապրել սահմանների և հաղորդակցության անջատման սահմանակից լինելու պայմաններում: Մեր ուսերին ծանր բեռներով…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Հանրայինից սրբազան պայքարին չմասնակցելու հրամա՞ն ունեք․ Լուսինե Թովմասյանը խուսափեց պատասխանիցՈստիկանները պատ են կազմել ԱԺ մուտքի մոտ. պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չեն տալիս ներս մտնել (տեսանյութ) ԱԺ մուտքի մոտ՝ հիմաԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Լիտվայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները` ուղիղ 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Ամբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Օպերայի շենքի հարակից փողոցներում լարված վիճակ է (տեսանյութ) Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ այն երբեք չի գալիս խարխլելու պետությանը․ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանայինք սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էինք բողոքում. ՔՊ-ական պատգամավոր 10 կարմիր բերետավորներ բերման են ենթարկել 15-ամյա պատանուն (տեսանյութ) Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով Մի հատ Վահե Ղալումյանին հարցրեք՝ ինքն ինչ մասնագիտություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Գերասիմ Վարդանյանն Տիգրանաշենի ներսում է (տեսանյութ)Կառավարությունից ներքին, գաղտնի հրահանգ կա՝ Փաշիյանին պաշտպանելու համարԲագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ)ՌԴ նոր ՊՆ ղեկավարին «Պուտինի հերթական խամաճիկ» են անվանել Չեխովի անվան N55 դպրոցի աշակերտները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին (տեսանյութ)Մենք մեր ընկերներով Տիգրանաշենում ենք․ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Սրբազանը դուրս եկավ Գրողների միության շենքից (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել էՈստիկանները խոտ են հավաքում Կոմիտասի պողոտայից (տեսանյութ)ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասինԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով24News-ի լրագրողին ջադուխուրդ արեցին, մի վտիտ աղջկա վրա էդքա՞ն բերետ, մարդ կոչվելու իրավու՞նք ունեն (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա ՄկրտչյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միությունԼրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԱբովյանում այս պահին դասադուլ է ընթանում (տեսանյութ) Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան
Ամենադիտված