Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Փաշինյան ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ» Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» Լույս չի լինի 

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան

Քաղաքական

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյան. - Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը։

«Ազատություն». - Ո՞ր փաստաթղթով։Արսեն Թորոսյան. - Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են:

«Ազատություն». - Երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ -որ փաստաթուղթ։

Արսեն Թորոսյան. - Դա կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը ամրագրվում է գետնի վրա, մենք նոր սահման չենք ձգում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է։

«Ազատություն». - Բայց այդ ընթացքում կողմերը ինչ-որ բան ստորագրո՞ւմ են, որ օրինակ՝ սահմանն անցնում է այստեղով:

Արսեն Թորոսյան. - Ենթադրում եմ, որ էդ նկարագրության տակ ստորագրություններ կդրվեն, չեմ կարող ասել ինչ ընթացակարգով, կամ էդ ստորագրությունները ովքեր կդնեն։ Գիտեք ինչո՞վ է պայմանավորված, նախկին նկարագրություններն այլևս ժամանակի ընթացքում վալիդ չեն։ Այդ նկարագրությունները շատ հաճախ, օրինակ, որ (սահմանը) անցնում է գետակի ափով կամ այգու կողքով, կամ ծառի մոտով, դրանք այլևս չկան։ Հետևաբար նոր նկարագրություն է գրվում, որը կարծում եմ ինչ-որ կերպ պետք է ամրագրվի։ Այսինքն գործող, իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա նոր նկարագրություն է արվում։

Արդյո՞ք Բլինքեն- Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Ոչ Երևանի և ոչ էլ Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ ամենևին այլ երկրների պաշտոնյաների հետ քննարկելու արդյունքում չէ իշխանությունը պատրաստվում հասցեագրել սահմանազատման հետ կապված տավուշցիների մտահոգությունները։

«Բլինքենը չի, որ մեզ պետք է ասի, կամ մենք չի, որ Բլինքենին պետք է ասենք, որ մենք էդ հարցերը լուծելու ենք, մենք դա ասել ենք նախապես, - նշեց Թորոսյանը և ընդգծեց, - լուծելու ենք մեր սահմանը ֆիքսելուց հետո հնարավոր տարբերակներով: Բայց դա չի նշանակում, որ սահմանազատումը չպետք է արվի»:

Որքանո՞վ է ճիշտ խնդիրները լուծել սահմանազատման գործընթացից հետո:

«Ազատության» հարցին՝ «եթե ադրբեջանցին գալու է Կիրանցի կամրջին կանգնի, ինչպե՞ս է կարգավորվելու կամրջի հարցը», Թորոսյանը պատասխանեց. - «Ես չեմ ընտրել, որ մեր հարևանը ադրբեջանցի լինի, ոչ էլ Կիրանցի կամ Բաղանիսի բնակիչը, որ իր հարևանը ադրբեջանցի լինի, հետևաբար, այո, պետք է ադրբեջանցին կանգնի սահմանազատումից հետո: Սահմանազատումը ինքնին անվտանգության երաշխիքի կոմպոնենտ է, եթե պետությունն ունի սահման, դա անվտանգության ավելի բարձր մակարդակ է, քան երբ որ կա շփման գիծ և երկու զինված ուժեր իրար ուշի-ուշով հետևելով սպասում են՝ ով գլուխը կբարձրացնի, որ խփեն մեկը մյուսին: Ակնհայտ է, որ մեր անվտանգությունը բարձրացնող միջոցառում է, ոչ թե իջեցնող, թեկուզ և ադրբեջանցի սահմանապահը գա ավելի մոտ»:

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքից, որը ամրագրված է Ալմա Աթայի հռչակագրով, որևէ սանտիմետր չի տրվելու Ադրբեջանին։

Դիտարկմանը, որ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, Թորոսյանն ասում է, թե դա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները՝ իրավական ուժ ունեցող վերջին քարտեզներով համարվում են մեր պետական սահմանները։ Որո՞նք են այդ վերջին քարտեզները։

«Վերջինը տարբեր հատվածներում տարբեր թվականների է եղել, որովհետև այդ ամբողջ սահմանը միանգամից չի համաձայնեցվել երկու սոցիալիստական հանրապետությունների միջև», - նշեց պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըԿալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված