Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Սրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) 7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) 

Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները:

Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին։

Այն ֆորմալ ստեղծվել և գործում է անհատական իրավական ակտով` ընթացակարգային բնույթի ընդհանրական նորմերի հղում անելով։ Նման իրավասություն թե՛ Կառավարությունը, թե՛ Կառավարության ղեկավարը չունեն։

Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի «մանդատը» հիմնավորում է հանձնաժողովի անվանումով ու հետո նշում, թե հանձնաժողովի անվանումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն այդ մանդատը ստացել է Կառավարությունից ու դրա ղեկավարից։

Նման հիմնավորում անգամ հնարել էր հնարավոր չէ, քանի որ այդպիսի բան իրավունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման հանձնաժողովին տրվում է անվանում ու միայն անվանումով (առանց կոնկրետ իրավասություններ ամրագրելու) որոշվում է այդ հանձնաժողովի կարգավիճակը։

Մասնավորապես, որևէ ակտում գրված չէ` որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամների իրավասությունը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով և այլն։

Չի կարելի առանց իրավական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին՝ զուտ միայն բավարարվելով նրանով, որ այդ մարմինն ունի անվանում ու իրավասություններն էլ բխեցնելով անվանումից։

Կառավարության տրամաբանությամբ ստացվում է՝ եթե ցանկանում ես մարդկանց դատել օրենքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անվանակոչել «դատարան», և դա բավարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել ու ամենևին էլ չկա կարիք սահմանելու կոնկրետ լիազորություններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ և այլն։

Սա իրավունքի գերակայությանը սկզբունքորեն հակասող, Սահմանադրության հիմքերին հակադրվող տրամաբանություն է։

Այս հանձնաժողովի անունից Արտաքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն, որի հիման վրա լրջագույն բացասական կոնկրետ հետևանքներ են առաջանում ՀՀ անվտանգության համար, կոպտորեն ոտնահարվում են սահմանային բնակիչների ու առհասարակ ՀՀ բնակչության իրավունքները (կյանքի, ազատ տեղաշարժման, սեփականության և այլ)։

Ադարադարադատության նախարարության այդ հայտարարության բացարձակ հակաիրավական բնույթի մասին է խոսում նաև այն, որ 2024թ․ ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը:

Այսինքն՝ ստացվում է առանց անգամ կանոնակարգի արդեն այս հանձնաժողովը գործում է և առանց կանոնակարգի անում է հայտարարություններ, որոնք կոպիտ խախտում են մարդու իրավունքները և խաթարում են ՀՀ անվտանգությունը։

Այն որ այս բոլոր հիմնավորումներն առոչինչ են և չհաջողված փորձ արդարացնելու համար անթույլատրելի քաղաքական որոշումներ, հիմնավորվում է նաև Կառավարության ղեկավարի ու իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաների այն հայտարարություններով, որ դեռ սահմանազատում չի սկսվել, և սահմանազատումը սկսվելու է Տավուշում նախատեսվող լուծումներից հետո։

Դրանից բացի, բնական հարց է առաջ գալիս՝ եթե սահմանազատում դեռ չի սկսվել, ապա ինչպե՞ս է այդ հանձնաժողովի անունից ԱԳՆ-ն տարածում հայտարարույթուն, որից ստացվում է՝ Տավուշում տեղի ունեցողն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է, եթե այդ հանձնաժողովը զբաղվում է սահմանազատմամբ, այսինքն այն հարցերով, որ դեռ պետք է հաջորդի Տավուշի հատվածում սահմանային լուծումներին։

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԵկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է IPU խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովին Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Մինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. ԹրամփԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ՝ պահանջում է դադարացնել նկարահանումը Կիրանցում (տեսանյութ) Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել Սրբազանին վստահում է ժողովուրդը, արթնացած են մարդիկ, լավ է լինելու. Մախսուդյան (տեսանյութ) ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում ենՄենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
Ամենադիտված