«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղար Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր «Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 

ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն

Քաղաքական

Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այս մասին հայտարարություն են տարածել Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները:

«Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիվանագիտությունն անխուսափելիորեն դառնում է պետականության պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան և, միաժամանակ, ընկալելի կլինի միջազգային հիմնական դերակատարների համար։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

- Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձևավորումը դիտարկվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

- Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային երաշխիքներով ամրագրված, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրավունքին, բոլոր ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատմանն, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովմանը։

- Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ընդունված պրակտիկայից. 1) ուժի կիրառման և դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդյունքում ձեռքբերված որևէ համաձայնության անընդունելիությունը և, 2) ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Միաժամանակ, պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։

- Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը։

Վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

Հայտարարությունն ընդունվել է Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից անցկացված կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից:

29 ապրիլի, 2024 թ.

ք. Երևան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
Ամենադիտված