«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» «Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» 

Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն

Հասարակություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից NewDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։

«Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկում Օրվա խորհուրդ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ) «Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել վիրավորական գրառում անողների նկատմամբ«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըԻնչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվելԻշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրաԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանինՆախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է․ «Ժողովուրդ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»«Շիրակ Ավիայի» ինքնաթիռները անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններովԻրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ«Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամովԳործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր Մկրտչյան
Ամենադիտված