ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) 

36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ)

Տեսանյութեր

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական տվյալներով:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք մասնակցել են զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջիններս, քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել են ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի մեկ այլ անձի միջոցով ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության անդամները, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»,-ներկայացնում է ԵՔՔՎ ծանր հանցագործութունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը:

Եվ այսպես, ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 7.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ահազանգ, որ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում կատարվել է ավազակային հարձակում: Ոստիկանների արձագանքը սովորականի նման էր:

«Անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ժամանել են նաև Երևանի քաղաքային վարչության, ՔՈԳՎ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ականատեսների և տուժողների հայտնածով՝ պարզ է դարձել, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձինք: Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետապուզական միջոցառումներ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք»,-պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը:

Ոչ մի նշան չկար, թե «Պորշը» դուրս է եկել ավազի հանքից: Մնում էր ենթադրել, որ «Պորշը» դեռ տեղում էր: Մինչ իրավապահները մեկնում էին դեպքի վայր` հաջողվեց պարզել նաև, որ մեքենային ամրացված էին նույն մակնիշի մեկ այլ մեքենայի համարանիշներ: Ավելի ուշ պարզվեց, որ հանցավոր կազմակերպության անդամները, իրենց հնարավոր շարժը քողարկելու նպատակով, այդ գիշեր Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայից հափշտակել էին համարանիշներն ու ամրացրել իրենց «Պորշին»:

Պարզվեց նաև, որ այդ ընթացքում հանցավոր խմբի մեկ այլ անդամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետևել է թիրախավորած անձանց, և երբ ժամանողներն ու դիմավորողները դուրս են եկել օդանավակայանից և նստել «Հյունդայի Սոնատա» մակնիշի մեքենան, նա տեղեկությունը փոխանցել է «Պորշում» սպասող հանցակիցներին: Իր գործի այս մասը կատարած` նա նստել է տաքսի, դեպքի վայրի մոտակայքից վերցրել մեկ այլ հանցակցի և մեկնել ավազի հանք: Ավազի հանքում էլ նախապես գործողություններ էին կատարվել: Հանցավոր խմբի երկու անդամ նախօրոք «Մերսեդեսով» մեկնել են Մերձավան գյուղում գործող ավազի հանք, բացելով ուղեփակոցը` մտել ներս և պահակակետում, պահակի ներկայությամբ, անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:

Այս բոլոր նախապատրաստական գործողություններից և օդանավակայանի իրենց ընկերոջից վերջին ուղղորդումը ստանալուց հետո հանցավոր կազմակերպության անդամները «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07.15-ին մոտ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցնում են մեքենան: ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող հանդերձանքով և դիմակավորված՝ նրանք ներկայանում են ԱԱԾ աշխատակից, մեքենայում գտնվող երեք անձանց բռնությամբ դուրս են բերում ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացնում ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով ոսկու ձուլակտորներով ու գումարով պայուսակները` կրկին բռնություն գործադրելով՝ տուժածներին նստեցնում են «Հյունդայի Սոնատան», արցունքաբեր գազ փչում մեքենայի մեջ և «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմում փախուստի: Այնուհետև «Պորշը» մտնում է հանքի տարածք, ինչից հետո հանցագործների մի մասը հեռանում է «Մերսեդեսով», իսկ խմբի հինգ անդամ` «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը ժամանել է ավազի հանքի տարածք, որտեղ քանդելով հողակույտը` հայտնաբերել է «Պորշը» և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Այս ընթացքում ստացվում է նոր տեղեկություն, որն իրացնելու համար դարձյալ անհրաժեշտ էր համագործակցված աշխատանք:

Պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը. «Դեպքի օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարած անձանց քանակի և ինքնության վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ նրանցից մի քանիսը պատրաստվում են մեկնել հանրապետությունից: Համագործակցելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների հետ` ուշ երեկոյան սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել հանցանքը կատարած անձանցից երկուսը, որոնք ներկայացվել են քննչական բաժին»:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի հինգ անդամ «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռանում են:

Ապրիլի 12-ի երեկոյան հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխում է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվում մեքենայում: Ճանապարհին, Արարատի մարզում, «Մերսեդես Վիտոն» կանգնեցվում է, 48-ամյա տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 58 միլիոն ռուսական ռուբլի և ոսկու երկու ձուլակտոր: Հայտնաբերվում, ձերբակալվում և նախաքննական մարմին են տեղափոխվում խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվում է հափշտակված գումարի մի մասը ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար: Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Լատվիայի ԱԳ նախարարը զինվորական է դարձելՇանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետը Ավինյանին է ներկայացրել «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` իր պատկերացմամբՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Չինաստանում Շոյգուին ստիպել են սպասելՊետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆՏավուշի մարզպետին և է՞լ ում էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Ուսանողները հույս են կապում Սրբազանի հետ, ունենալու ենք հայկական շահն առաջնորդող իշխանություն Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ
Ամենադիտված