«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ) Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ) «Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Նախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում 

«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է տեղի ունեցել: Այն տեսակը, որ սրանք են՝ քպականները, չպիտի աճեր մեզանում, դրսում ստա նար հա մ ա պ ա տաս խ ա ն «կրթություն», այսինքն՝ հանձնարարականներ, գային ու քանդեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նշում է՝ ոչ թե հիմա ենք գնում պետության լուծարմանը, այլ դրան գնացինք 2018 թ.-ին: «Լուրջ չվերաբերվեցինք ուսապարկերով հարձակում գործողներին և դրանց ամեն մի արտահայտությանը, որը վերաբերում էր հայ ժողովրդին, մեր պետությունը, բանակը, կրթությունը վարկաբեկելուն, համապատասխան արձագանք չտվեցինք: Եվ հնարավորություն տվեցինք, որ մարդն ստեղծի աշխարհում երբևէ գոյություն ունեցող ամենաբռնատիրական ոստիկանական պետություն: Սա և իր սատելիտներն ու ուսուցիչները մեր այն ժամանակվա պետությունը նկարագրում էին որպես ավազակապետություն:

Դրանով նրանք զգուշացնում էին, որ ճշմարիտ ավազակապետություն, բռնապետություն ստեղծելուց շատ հեռու ենք, գաղափար անգամ չունենք: Իրենք գիտեն դրա կատարյալ ստեղծման ձևը և եկան ու ստեղծեցին: Հիմա, որպես այդպիսին, պետություն չունենք: Այն ժամանակից սկսած, երբ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, տարբեր պետություններ քննում էին Հայաստանի խնդիրը, արդեն պետություն չունեինք: Ներսում ունեինք բռնատիրություն ժողովրդին զսպելու, նրան մտավոր սնանկության դատապարտելու և այսօրվա զուլումը նախապատրաստելու առումով: Ծրագիրը սա էր: Այն պետությունները, որոնք մեզ համար իսկապես թշնամական են, ոչ թե մենք ենք համարում թշնամական, չունեն թշնամության այն չափաբաժինը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Բոլոր նվիրյալները, ազնիվ գաղափարները ծաղրվում և մերժվում են անխնա: Իշխանավորների շրջանում «բեսպրեդել» է պետության և ժողովրդի հանդեպ: Կիրանցում մարդկանց ձերբակալել, կտտանքների ենթարկել, ինչո՞վ է տարբերվում Հայաստանի ոստիկանություն կոչված կառույցը ադրբեջանական օմոնականներից կամ ոստիկաններից, որոնք մեր գերիներին չգիտեմ էլ, թե ինչպես են վերաբերվում: Հիմա գերի ենք մեր իսկ ոստիկանության ձեռքին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետի խոսքով, հիմա մնում է այլ խնդիր՝ Հայաստան՝ որպես երկիր, ոչ որպես պետություն, գոյություն կունենա՞, թե՞ ոչ: «Պետությունը ոչնչացնելուց հետո անցնելու են երկիրը ոչնչացնելու գաղափարին: Իսկ ժողովրդին ոչնչացնելու ամենաուղիղ ճանապարհը նրա հայրենիքը ոչնչացնելն է: Հիմա որտե՞ղ են մեր արևմտահայերը, նրանք տարբեր անվանումներով կոչվում են սփյուռքահայեր՝ սիրիահայ, ռուսահայ, ֆրանսահայ, կանադահայ և այլն, բայց ոչ հայ: Մեր ավետյաց երկիրը, հայրենիքը, Հայաստանը թուրքերը ոչնչացրեցին, մեխանիկորեն ոչնչացավ հայի տեսակն այնքանով, որքանով որ ոչնչացավ: Հիմա Արևել յան Հայաստանի այս փոքրիկ պատառիկն իբրև Հայաստան վերացնում են, և մենք էլ վերածվելու ենք, չգիտեմ, թե ինչ հայի»: Իշխանության պայքարի թիրախում եկեղեցին է:

«Նրանք եկեղեցուն մեծագույն պատնեշ, որմ, արգելք են համարում իրենց ճանապարհին: Կլինի քաղաքական, հոգևոր, ազգային, բարոյական նկարագիր, ազգային հոգեկերտվածք, իրենց համար մեկ է, պետք է ոչնչանա: Հայոց Վեհափառի վրա առաջին հարձակումով, որի անվան շուրջ ինչ առասպել ասես հյուսեցին, մեզ հասկացրեցին, որ իրենց համար ամենավտանգավորը ոչ թե ընդդիմադիրներն են, ազգայնականներն ու ազգայինները, այլ Հայոց եկեղեցին է, որը հազարամյակներ շարունակ ստեղծում է ազգային արժեքներ և դրանց անխոնջ պահապանն է: Անկախ այն բանից՝ պետականություն ունեցել ենք, թե ոչ, եկեղեցին պահպանել է հայկականը և հայրենիքը՝ իբր գիտակցություն մեր մեջ: Մեր օծյալ Վեհափառն իր համառությամբ, ուղղամտությամբ, նպատակամետությամբ իրենց համար գլխավոր արգելքն էր: Որևէ հայ Վեհափառ հայ մարդու կողմից այսպիսի, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքի չի արժանացել, ինչպես այս Վեհափառը: Մեր բոլոր 132 Վեհափառներից Գարեգին 2-րդն առաջինն է, որ համայն մուսուլմանների առաջնորդին հրապարակավ մեղադրեց ազգայնականության, մարդկանց ոչնչացնելու, ցեղասպանություն հրահրելու մեջ: Սա քաղաքական խիզախությո՞ւն է, թե՞ ոչ:

Առաջին քայլն արեցին՝ Վեհափառին զրկելով անվտանգության ծառայությունից: Ասում էին՝ Վեհափառն ումի՞ց պետք է պաշտպանվի: Ճիշտ էին ասում, նա միայն իրենցից պիտի պաշտպանվի: Նրանով հալածում էին Հայոց եկեղեցին: Նրա հովանու ներքո աճել են այնպիսի ազնվական ու ազնվազարմ հոգևորականներ, ինչպիսիք են Բագրատ Սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ Սրբազանը: Որքան ասես կարող ենք անուններ թվարկել: Թռուցիկ հայացքով նայեք մեր պատմությանը: Հայոց եկեղեցին երկրի օրհասական բոլոր պահերին եղել է գլխավոր հենակետը երկիրը և ժողովուրդը պահելու:

Այսօր նույն օրհասական ժամանակներում ենք ապրում, ընդ որում՝ ավելի օրհասական, քան մեր պատմության բոլոր հայտնի դրվագները: Եթե հիշում են Ավարայրը, ապա այն ժամանակ մեզ դրսից պարտադրում էին ընդամենը 150 տարի առաջ ընդունած կրոնի կամ հավատքի փոփոխություն: Հիմա մեզ դա ներսից են պարտադրում: Ոչ մի Վեհափառ, նկատի ունեմ նույնիսկ Ավարայրի ժամանակ Հովսեփ կաթողիկոսին, կանգնած չի եղել այսպիսի դժվար երկընտրանքի առաջ, երբ իր երկրի ներսից անհամեմատ ավելի արմատական և ավելի ատելությամբ տոգորված հալածանք կա մեր հավատքի, մտածողության, ազգային բարոյականության ու նկարագրի նկատմամբ, ինչպիսին այսօր է: Վեհափառը պայքարում է: Այդ նրա ազդեցությամբ, նրա ղեկավարության օրոք են աճել այսօրվա Սրբազանները, որոնք, ըստ էության, սխրագործություն են կատարում: Բագրատ Սրբազանի արածը ինչո՞վ է զիջում Գևորգ 5-րդ կաթողիկոսի արածին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ժողովուրդը ևս եկեղեցու կողքին է, քանի որ նրանով է տեսնում իր փրկությունը: «Քաղաքական գործիչները, որքան էլ ազնիվ, նվիրյալ, գաղափարական ներկայանան, իրենց շահերն ունեն: Այդ շահերը շատ չափով առնչվում են իրենց անձնականին, ընտանիքներին, կարիերային: Եկեղեցականը կարիերա, առաջընթաց անելու որևէ լիցքավորում չունի: Նրա առաջընթացն իր ծառայություն է իր ժողովրդին: Այդ պատճառով էլ եկեղեցականներին չես կարող վերագրել քաղաքական առաջնորդների շահագրգռվածություն: Նրանց շահագրգռվածությունը մեկն է՝ ունենալ հայ ժողովուրդ, հավատացյալների հոտ և նրան ներարկել աստվածային ազնվություն, կատարելություն, աստվածաշնչյան ճշմարտություն: Սա է նրանց ծառայությունը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն: Եկեղեցին միշտ և այսօր մնում է միակ ոչ ուծացված և ոչ դեգրադացված հիմնական ու գլխավոր պատվարը: Թող մատնացույց չանեն տարբեր ժամանակների առանձին հոգևորականների, որոնք անձնական որակներով չեն համապատասխանել իրենց կոչումներին:

Լևոն Շանթը մի վիպակ ունի՝ «Դարձը»՝ հեռացել ես քո նախատիպից, դարձ պիտի կատարես դեպի այն: Պարույր Սևակն ասում է՝ եթե ճանապարհ ես գնում և այդ ճանապարհին քո պապերին չես հանդիպում, այդ ճանապարհը սխալ է, վերադարձի՛ր: Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, դրա համար այսօր տեղի է ունենում արթնացում: Հարկավոր է, որ այս արթնացումն ունենա որոշակի համակարգվածություն, եթե այս ժողովուրդը քաոսային արթնացավ, սրբել-տանելու է իր ճանապարհին բոլոր տեսակի քաղաքական ուժերին, գործիչներին՝ բացասական ու դրական, հայամետ ու ոչ հայամետ, մի արժեքից բացի՝ եկեղեցուց: Անգամ Շահ Աբասը չհամարձակվեց Հայոց եկեղեցին տանել ավերակման, ընդամենը երկու քար տարավ և դրանից ծլարձակեց Իսպահանի հայկական մեծ համարում ունեցող եկեղեցին: Սրանք չեն խորշում լինել շատ ավելի թշնամի, սրիկա, քան եղել են մեր դարավոր թշնամիները»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել
Ամենադիտված