Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին 

«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտյոմը ծնվել է Մոսկվայում: Նա տան երրորդ՝ կրտսեր երեխան է, ավագ եղբայր ու քույր ունի, նրանք ծնվել են Հայաստանում: «Փոքրուց շատ հանգիստ բնավորություն ուներ: Շիշկին լես գյուղում մանկապարտեզ է հաճախել, իսկ հետո՝ դպրոց: Զուգահեռաբար նաև երաժշտական դպրոց էր հաճախում: Նվագել է դաշնամուր, կիթառ, մասնակցել է շատ փառատոնների: 14-15 տարեկան էր, եկանք Հայաստան՝ անձնագիր ստանալու: Այդ ժամանակ պետք է մրցույթի մեկներ, որին մասնակցում էր երեսուն դպրոց Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Արտյոմը երգեց «Դլե յամանը» և առաջին տեղը գրավեց: Շատ փառատոնների և մրցույթների է մասնակցել: Իր ուժերով ընդունվեց Մոսկվայի թատերական «ГИТИС» ինստիտուտի «Ռեժիսուրայի» ֆակուլտետ: Տարեկան վճարը 500 հազար ռուբլի էր, բայց նա ընդունվեց անվճար: Այնքան չարչարվեց, ընդունվեց, բայց իր սովորածի արդյունքները չվայելեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արտյոմի մայրիկը:

Հավելում է՝ կարծում էին, որ որդին կավարտի ուսումը, հետո նոր միայն բանակ կզորակոչվի: Բայց երկու տարի սովորելուց հետո որոշեց՝ կգնամ Հայաստան, կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Քննությունները շուտ հանձնեց, տարկետում վերցրեց, ու եկանք Հայաստան»: 2019 թ.-ի հուլիսի 1-ին Արտյոմը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական: «Այն հաշվարկով գնաց, որ հուլիսի 1-ին կզորացրվեր և իր կուրսեցիների հետ ավարտական միջոցառմանը կմասնակցեր»: Մայրիկի խոսքով, ծառայության ամիսներին որդին երբեք ոչնչից չի դժգոհել, բայց սկսվեց պատերազմը, որը տակն ու վրա արեց ամեն ինչ: Ջրականում Արտյոմը ծանր մարտերի միջով է անցել:

«Երբ Ջրականից դուրս էին եկել, զանգեց՝ եթե այստեղից դուրս եմ եկել, ուրեմն ինձ ոչինչ չի լինի, մա՛մ ջան, Աստված իմ թիկունքին է: Երեխես ու մյուս տղաները ոտքով ճանապարհ են ընկել, չորս օր քայլելով՝ Ջրականից հասել Հադրութ, ոչ մի քերծվածք չի ունեցել, ոչ մի վնասվածք: Թե ինչո՞ւ այսպես եղավ: Արտյոմից չորս օր զանգ չունեինք, խառնվել էինք իրար: Անծանոթ համարից զանգ ստացանք: Նա էր: Ոտքով հասել էին Հադրութ, վիրավոր զինվորին շալակած հասցրել էր այնտեղ: Տղաներից մեկը ճանապարհին կորել էր: Հադրութի գյուղապետի տանն էին հայտնվել: Նա ասել էր. «Երեխե՛ք ջան, ձեզ կկերակրեմ, հեռախոս կտամ, որ զանգեք ու տեղեկացնեք՝ ողջ եք: Հետո ձեզ Հադրութի զորամաս կտանեմ, քանի որ իրավունք չունեմ ձեզ ինձ մոտ պահելու»:

Մի քիչ հանգստացել էին այդտեղ, սնվել, տեղյակ էին պահել, որ երեխեքից մեկը ճանապարհին կորել է, ինչ-որ մեկը ձիով գնացել, գտել էր այդ կորած տղային, վիրավորին էլ տարել էին Հադրութի զորամաս: Զանգեց՝ մա՛մ ջան, պա՛պ ջան, ձեզ համբերություն, ես ձեր մասին եմ մտածում, դուք իմ մասին մի մտածեք: Իմ երեխեն պատերազմի ժամանակ մեր մասին էր մտածում: Չորս օր կորած էր, հետը չէինք խոսել, երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ անգամ մեկ քերծվածք չունի, ողջառողջ է, ուղղակի ոտքով են հասել Հադրութ: Մեզ չէր կարողանում Ռուսաստան զանգել, զանգում էր քրոջս, նա էլ մեզ էր զանգում, թե՝ երեխեն երկու րոպե ժամանակ ունի, զանգեք իրեն: Ուղղակի ձայնն էինք լսում ու վերջ: Վախենում էինք, որ հեռախոսով կարող են իրենց տեղը որոշել, արագ խոսում էինք ու անջատում: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 28-ին՝ մորս ասեք, որ լավ եմ, երեկոյան կզանգեմ: Բայց էլ երեխես չզանգեց: Դեպքը եղել է Քարինտակում:

Օրեր անց եկանք Հայաստան: Ոչ մի պետական մարմին, զինկոմիսարիատ ինձ չի հարցրել, թե որտեղի՞ց եք եկել, ո՞ւմ ենք փնտրում, ի՞նչ է պատահել: Մեծ տղաս էր հետաքրքրվում ամեն ինչով, ես ու աղջիկս լսել անգամ չէինք ուզում, որ Արտյոմի հետ ինչ-որ բան կարող է պատահած լինել: Ես անգամ չէի ուզում արյուն հանձնել»: Իսկ հետո սպասման օրերն ու ամիսներն էին: «Ես նստել եմ տանը, իսկ իմ մեծ տղան Հայաստանի բոլոր հիվանդանոցներով ու դիահերձարաններով շրջել է, մինչև հունվարի 15-ը փնտրել է իմ Արտյոմին: Մեծ տղաս ներս էր մտնում, դեմքից փորձում էի հասկանալ, թե ինչեր է տեսել: Պատերազմից շատ դաժանություն տեսավ նա, մինչև Արտյոմի ԴՆԹ-ն հաստատվեց: Անգամ մինչև Ղարաբաղ հասավ, բայց էլի օգուտ չկար: Ասում էին՝ գնացեք տուն ու սպասեք: Ես մինչև հիմա սպասում եմ իմ բալին, ինչքան էլ որ անցնի, սպասելու եմ: Անգամ կյանքիս վերջին վայրկյանին, միևնույնն է, ես շարունակելու եմ իրեն սպասել»:

Արտյոմի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որտեղ անպատասխան հարցեր են մնացել: Որպես զոհվելու օր նշվել է վերջին հեռախոսազանգի օրը՝ հոկտեմբերի 28-ը: «Չգիտենք, թե ինչպես է զոհվել, ինչպիսի վիրավորում է ստացել: Իրենից ո՛չ շոր են մեզ փոխանցել, ո՛չ այլ բան: Բանակում սկսել էր ծխել, ասացի՝ գոնե կրակայրիչը տան, իմանամ՝ իր մատները կպել են դրան, պահեմ որպես հիշատակ: Միայն իր զինգրքույկն ենք ստացել: Տղաներից մեկին էր տվել այն, խնդրել, որ պահի, վախեցել էր, որ կկորցնի: Ահագին ժամանակ հետո նոր միայն զինգրքույկը հրամանատարը փոխանցել էր մեծ տղայիս»: Անասելի ծանր է ընտանիքի համար հաղթահարել Արտյոմի ֆիզիկական բացակայությունը: Ընտանիքի անդամները չեն ընդունում նրա չլինելիությունն ու ապրում են հավերժ սպասման ռեժիմում: «Ով Արտյոմին այցելում է, խնդրում եմ կենտ ծաղիկներ տանել, միշտ համարելու եմ, որ Արտյոմս կա: Մինչև կյանքիս վերջին վայրկյանը սպասելու եմ իրեն:

Օտարության դառնությունը կուլ տալով, կոկորդս խեղդելով՝ մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ: Երբ զրուցում էինք, ասում էր, որ երբ համալսարան վերադառնա, խնդրելու է ֆիլմ նկարեն՝ մա՛մ, ամեն ծառ ու քար նկարել եմ, այնքան նկարներ ու տեսանյութեր ունեմ: Բայց իր հեռախոսն էլ մեզ չհասավ, որ իմ բալի նկարները տեսնեի: Աղջիկս չի ընդունում, որ Արտյոմս չկա: Մինչև հիմա ո՛չ շիրիմին է մոտ գնացել, ո՛չ քարն է տեսել, չի ընդունում Արտյոմի չլինելու փաստը, ասում է՝ Արտյոմը կա ու պետք է գա: Մենք այժմ Ռուսաստանում ենք բնակվում, հոկտեմբերի 28-ին և հունվարի 26-ին պարտադիր գալիս ենք Արտյոմի մոտ, հանդիպում իրեն ու վերադառնում: Արտյոմից հետո իմ ներսում ամեն ինչ մեռած է, գոյություն չունի: Երեխաներիս համար, Արտյոմիս անվան համար ապրում եմ: Ամեն օր դուրս եմ գալիս տանից, իրեն բարի լույս ասում, երկնքի հետ խոսում, այդ կերպ հանգստանում եմ մի քիչ: Երևի դա է ուժ տալիս: Ամեն օր պառկում եմ քնելու ու մտածում՝ հիմա կզանգեն ու կասեն, որ Արտյոմն ինչ-որ երկրում է: Այդ հույսով եմ ապրում: Ամեն րոպե իր ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»:

Հ. Գ. - Արտյոմ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է «Շիրակ» գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ ՍարգսյանԲագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկելԱյրվել է Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի 6 տաղավար«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարինԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆՊատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և ԿոպենհագենՍրբազանը՝ վաղվա ծրագրերի մասինՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր ԻսայանԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին դատախազ«Կիրանցում մարդկանց գումար են առաջարկել». Գառնիկ Դանիելյանը` ՍրբազանինԲագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)Ռուբեն Մելքոնյանը թուրքագետների գրած գիրքը նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել ԱԺ հանձնաժողովը հավանության արժանացրեց ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը Էս ողջ գործընթացը բարդել են կրակոցներ հանդուրժող հերոսական կիրանցիների վրա (տեսանյութ) Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան (տեսանյութ)Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին Մեր բոլոր խնդիրների պատճառն այն է, որ հաղթեց անբարոյականությունն ու սուտը ՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)
Ամենադիտված