Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Համախմբվելը նույնանալը չէ: Նրանք ովքեր սեփական սկզբունքները ավելի վեր են դասում գերակայություններից պետք է ընկալեն, որ ինդիվիդուալիզմը դեռ ուժ չէ, ոչ էլ հարցի լուծման բանալի: Ինդիվիդուալիզմի ուժը գերակայությունների համար հմուտ կռիվ տալն է, ոչ թե սեփական սկզբունքների PR-ը: Երբ կոչ են անում համախմբման, կոչ չեն անում նույնականանալ , այլ խդրում են մի կողմ դնել սկզբունքներն ավելի կարևոր համընդհանուր առաքելության և գերակայութան համար: Գերակայությունները բոլորիս համար են կարևոր և...
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալիք ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF): Տղաների թիմի կազմում են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի միայն Մերի Միսակյանը (64 կգ):
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային համակարգի բարելավման համար»,-գրել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսում...