Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը սկսել է Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումներով ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ վարժանք անցկացնելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ, ոչ ռազմավարական միջուկային ուժերի մարտական առաջադրանքներ կատարելու պատրաստականությունը բարձրացնելու նպատակով, Գլխավոր շտաբը սկսել է մոտ ժամանակներս վարժանքներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի, ինչպես նաև ռազմածովային ուժերի ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։