Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ) Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) 

Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ընթանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը, որ արդեն հասել է Կոտայքի մարզ, իսկ մայիսի 9-ին, ըստ շարժման հայտարարության, կհասնի քաղաքամայր Երևան: Հատկանշական է, որ բոլոր բնակավայրերում՝ մեծ, փոքր, քաղաքներում ու գյուղերում, որ կան Բագրատ Սրբազանի գլխավորած երթի ճանապարհին, հայրենակիցները ջերմորեն, աղուհացով, հյուրասիրությամբ, ողջույններով, խրախուսական բացականչություններով են դիմավորում և ընդունում երթի մասնակիցներին: Շատերը միանում են երթին՝ Լոռուց, Գեղարքունիքից, Արարատից, Շիրակից...

Քավ լիցի, երթի ընթացքը օնլայն հեռարձակվում է միանգամից մի քանի լրատվական կայքերով, համացանցային հարթակներով, և բոլորը, ով անտարբեր չէ, տեսնում է երթի ընթացքն էլ, երթավորներին դիմավորելն էլ, մարդկանց համակած հույսն ու տրամադրություններն էլ: Երթի մեջ գտնվող մեր հայրենակիցների տպավորություններն, իհարկե, ավելի վառ են, այսպես ասած՝ «առաջին ձեռքից»: Ուշադրություն են գրավում նրանց դիտարկումները ընդհանուր մթնոլորտի, տրամադրությունների մասին: Ու դա նույնպես բնութագրական է: Բայց մենք, այնուամենայնիվ, կցանկանայինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել երթի մեկնարկի և՛ խորհրդանշական, և՛ կարևոր դրվագի վրա: Նախքան երթի մեկնարկը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա հետ՝ շարժման առաջին շարքի գործիչները ծնկի իջան Կիրանցի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ և նրա մեծական օրհնանքն ստացան: Սա իսկապես խորհրդանշական պահ էր:

Դա, առանց խոսքերի կամ հավել յալ մեկնաբանությունների, ընդգծումն էր այն կարևոր հանգամանքի, որ այս պայքարը մեր ազգային ավանդույթին համահունչ ու համապատասխան է, ազգայինի ու ավանդականի վրա է խարսխված նախևառաջ: Ազգայինն ու ավանդականը պահելու մասին է այս պայքարը: Եվ պահելու այնտեղ, որ մեր բնօրրանն է, այլ ոչ թե, ինչպես դա օրվա իշխանությունն է ցանկանում, գյուղ առ գյուղ, սար առ սար, ձոր առ ձոր այդ ամենը թշնամուն հանձնել, որից հետո ո՛չ ազգը ոտատեղ կունենա, ո՛չ էլ ազգայինը՝ հենակետ: Մոտ մեկ օր լռելուց հետո իշխանական քարոզչամեքենան, համացանց լցոնած բազմաթիվ ֆեյքերով մի նոր թափով հարձակումներ վերսկսեց Բագրատ Սրբազանի ու նրա գլխավորած շարժման դեմ՝ մատնելով այն սարսափը, որ համակել է Փաշինյանին ու նրա «թիմակիցներին», երբ նրանք տեսան, թե ինչ թափ ու էներգետիկա ունի այս պայքարն իր ընդերքում: Սա վախ է խաչից ու խաչի շարժումից:

Եվ սա գուցե բնական և սպասելի է: Սա հոգևորի, ոգեղենի ընթացքն է՝ ընդդեմ սուտ «դուխի», համախմբման, ճշմարիտի ու սիրո ընթացքն է՝ ընդդեմ բաժանման, փսորման, ատելության, անհայրենիքության, ապազգայինի, ընդդեմ ստի: Հոգևորը, ազգայինը, ավանդականը: Պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը: Ո՞վ ենք մենք առանց այդ ամենի: Ո՞վ ենք մենք առանց դրա գիտակցման: Ինչպես նախօրեին սիրված ու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից: Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե՛ Հայաստանի, թե՛ մշակույթի... առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:

Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, Աստված գիտի: Ամեն դեպքում, մեր հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում հույս է արթնացել: Հույս, որ լույսն ու ապրելու կամքը, ազգայինն ու հոգևորը գերակշռելու են խավարին ու անհոգությանը, ստին ու կեղծիքին, պատռելու են նվաստության, պարտվողականության, զիջողականության պատանը, ընդհատելու են կորուստներն ու անկումը: Կրկնենք, թե ինչպիսին կլինի շարունակությունը, միայ Աստված գիտի: Բայց մի բան հաստատ է. վերջապես պետք է հաղթի հոգևորը: Ոգին, այլ ոչ թե «դուխը», կյանքն ու ազատությունը, այլ ոչ թե դագաղները, որոնք ճոճելով փաշինյանենք եկան իշխանության ու սև բերեցին մեր ծաղկուն Հայաստանի, Արցախի, մեր աշխատասեր ժողովրդի գլխին: Պետք է հաղթի լուսավոր միտքն ու բարին, այլ ոչ թե անմիտ ու դատարկ «դմփ-դմփ-հու»-ն: Ոգեղենությունը, այլ ոչ թե չարությունը, որ օրնիբուն ու անդադար հորդում է Փաշինյանի, նրա իշխանության այլ «կարկառունների» բերաններից:

Պետք է, ի վերջո, հաղթահարել Փաշինյանի ու նրա «թիմի» բերած սևուսպիտակի որոմը, նրանց բերած ու սերմանած ներքին թշնամանքը, ատելության այս զզվելի մթնոլորտը, ազգային նվաստացման ու ինքնաոչնչացման այս պարունակից պիտի ելնենք, ի վերջո: Երթի հետ Երևան եկող հայրենակիցները, ինչպես սկզբում նշեցինք, բավականին գունագեղ ու ոգևորությամբ են նկարագրում թե՛ ներսում, թե՛ երթի շուրջ տիրող մթնոլորտը, այն, թե ինչպես են բացարձակապես անծանոթ մարդիկ շտապում օգնել մեկը մյուսին, ինչ պատրաստակամությամբ են համակված: Դա հենց այն է, ինչը կոչվում է միասնություն: Դա համախմբման, եղբայրական սիրո, համերաշխության արտահայտությունն է ու ներուժը, եթե կուզեք՝ էներգետիկան:

Այն ներքին ուժը, որը միավորում է մարդկանց, որը մարդուն բարձրացնում է, ոտքի կանգնեցնում ու վաղվա օրվա, ապագայի հույս տալիս: Փաշինյանը մեր հասարակությանն անընդհատ բաժանում է, սևուսպիտակում է, թշնամացնում է, անընդհատ չարության դոզաներ է ներարկում, անընդհատ վախեցնում ու ահաբեկում է, որովհետև տարանջատվածներին հեշտ է իրար դեմ հանել, որովհետև վախեցածներին հեշտ է ճնշել, որովհետև նա ստի, կեղծիքի, աղետի, մահվան, պարտության խորհրդանիշն է: Իսկ Երևան ընթացող երթը ապրելու, արարելու, հայ մնալու, Հայաստան, երկիր ու պետություն ունենալու մասին է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանի քարոզի ժամանակ մեկը սկսեց սադրել իրավիճակն ու կոնֆլիկտ հրահրել (տեսանյութ) Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորներըԼուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Ամենադիտված