Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն, այցը վերջին պահին հետաձգվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ Մասնավորապես, սպասվում էր, որ կիրակի Ռաիսին կմասնակցի Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռը, որում եղել է Ռաիսին, կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Եվրամիությունը ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել, նրանց վիճակը դեռ պարզված չէ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ԵՄ անդամ երկրների հետ»,-գրել է Միշելը սոցցանցի իր էջում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է ...
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»: Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ: ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին: Եթե դու ու քո նմանները նորմալ եք հա...
Այս պահին Տավուշում մեր հողերը հանձնում են թուրքերին․ գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող դեպքերին։ «Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում: Թուրքերի պահանջով Հայաստանում կրթական համակարգն է փոխվում: Թուրքերի պահանջով արգելափակվում է հայամետ գործիչների մուտքը Հայաստան: Թուրքերի պահանջով հայ սպանած ադրբեջանցի հանցագործները ազատ են արձակվում: Թուրքերի պահանջով Հայաստանի տարածքները ստանում են թուրքերեն անուններ ու հանձնվում թուրքերին: Թուրքերի նոր` ավել...